Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ [1]

Նոա ՖԱ, հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Երևանից, որը հանդես է գալիս Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Հիմնադրման օրվանից մինչև 2019 թվականի հունիս ակումբն ունեցել է «Արցախ» անվանումը, այնուհետև անվանափոխվել է Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբ[2]։

Նոա
Ամբողջական անուն Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբ
Գույներ Սև, սպիտակ[1]
Հիմնադրում 2017 թվական, մայիս
Երկիր Հայաստան Հայաստան
Քաղաք Երևան
Մարզադաշտ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
Տարողունակություն 3946
Նախագահ Հայաստան Վարդգես Վարդանյան
Մարզիչ Պորտուգալիա Ռուի Մոտա
Լիգա Հայաստանի Պրեմիեր լիգա
2024-2025 1
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Արտաքին տեսաֆայլեր
https://www.youtube.com/watch?v=fsX37FcdZro


Հիմնում

խմբագրել

Ակումբը հիմնադրվել է 2017 թվականի մայիսին[3] Երևանում։ Ակումբի ֆուտբոլային ակադեմիան գտնվում է Վաղարշապատում։ Ակումբի պաշտոնական շնորհանդեսը կայացել է 2017 թվականի օգոստոսի 1-ին «Միկա» մարզահամալիրում, որտեղ ներկայացվեց թիմի տնային և արտագնա խաղերի մարզահագուստը, ինչպես նաև ակումբի հիմնը[4]։

Առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2017 թվականի օգոստոսի 7֊ին՝ «Ալաշկերտ 2»-ի հետ, որն ավարտվել է 1-1 հաշվով[5]։ Գոլի հեղինակ է դարձել Դավիթ Բաբայանը։

2018-19 մրցաշրջանում 8-րդ տեղը գրավելուց հետո ակումբը վաճառվեց Կարեն Աբրահամյանին, որը 2019 թվականին վերաբրենդավորեց «Նոա» ակումբը: Անվանումը վերաբերում է աստվածաշնչյան Նոյ նահապետի հետ, որի տապանը հանգրվանել է Արարատյան լեռներում, ինչն էլ ավանդաբար նույնականացվում է Հայաստանի Արարատ լեռան հետ[6]։

Նոան 2019-20 մրցաշրջնում հաղթել է Հայաստանի գավաթը՝ եզրափակչում 11 մետրանոցներով հաղթելով Արարատ-Արմենիային[7]։

2023 թվականի օգոստոսին Վարդգես Վարդանյանը դարձավ ակումբի նախագահ և սկսեց նոր փուլ ակումբի զարգացման մեջ: ՖԱ «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը, հայտնի հայ ձեռներեց և տեխնոլոգիական մագնատ է: Նա Digitain ընկերության հիմնադիրն ու նախագահն է:

2024 թվականին ՖԱ «Նոան» պատմություն գրեց՝ որակավորվելով ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ: ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլից սկսած՝ ՖԱ «Նոան» դարձավ միակ թիմը ամբողջ մրցաշարում, որը հաջողությամբ անցավ բոլոր չորս որակավորման փուլերն ու հասավ Լիգայի փուլ, հաղթելով ԱԵԿ–ին 3-րդ որակավորման փուլում։

2024/25 մրցաշրջանը ոսկե տառերով գրվեց ակումբի պատմության մեջ։ «Նոա» ՖԱ–ն նույն մրցաշրջանում նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև դարձավ երկրի գավաթակիր։

Ներկա կազմ

խմբագրել

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
22   ԴՊ Օգնյեն Չանչարևիչ
92   ԴՊ Ալեքսեյ Պլոշադնի
29   ԴՊ Արթուր Կոնեղլիան
3   ՊՇ Սերգեյ Մուրադիան
19   ՊՇ Հովհաննես Համբարձումյան  
37   ՊՇ Գոնսալո Սիլվա
44   ՊՇ Ներմին Զոլոտիչ
26   ՊՇ Ալեքսանդր Միլյկովիչ
4   ՊՇ Գուդմունդուր Թորարինսսոն
5   ՊՇ Ջեյմս Սանթոս
14   ՊՇ Բրայան Մենդոզա
6   ՊՇ Մարկոս Պեդրո


17   ԿՊ Գուստավո Սանգարե
88   ԿՊ Յան Էտեկի
Դիրք Խաղացող
20   ԿՊ Մարտին Գամբոշ
10   ԿՊ Արտակ Դաշյան
81   ԿՊ Իմրան Ուլադ Օմար
93   ԿՊ Վիրջիլ Պինսոն
27   ԿՊ Գոռ Մանվելյան
24   ԿՊ Զավեն Խուդավերդյան
21   ԿՊ Բրունո Ալմեյդա
7   ԿՊ Հելդեր Ֆերեյրա
18   ԿՊ Արտյոմ Ավանեսյան
8   ՀՐ Գոնսալո Գրեգորիո
9   ՀՐ Մաթեուս Այաշ
30   ՀՐ Գրենիկ Պետրոսյան
Կաղապար:Դրոշավորում/

Անձնակազմ

խմբագրել

Նախագահ՝

  • Վարդգես Վարդանյան։

Գործառնական տնօրեն՝

  • Գուրգեն Օհանյան

Զարգացման տնօրեն՝

  • Աննա Օհանյան

Գլխավոր մարզիչ՝

  • Ռուի Մոտա։

Տիտղոսներ

խմբագրել

Հայաստանի Գավաթ 2020

խմբագրել

2020 թ-ի Հուլիսի 10-ին Նոան ՀՖՖ Գավաթի եզրափակչում իր հարկի տակ ընդունեց Արարատ-Արմենիային:Նոան պարտվում էր 1:4 հաշվով, սակայն Երևանյան թիմը իր մեջ ուժեր գտավ և հավասարացնելով հաշիվը, դարձնելով 4:4 խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:Սակայն լրացուցիչ ժամանակն էլ չբավականացրեց թմերին որոշելու հաղթողին:Ի վերջո Նոան հաղթեց տասնմեկ մետրանոց հարվածներով։

Հայաստանի Գավաթ 2024/25

2025 թ–ի մայիսի 13-ին «Նոան» Հայաստանի Գավաթի եզրափակչում հանդիպեց «Արարատ–Արմենիայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց «Նոայի» հաղթանակով՝ 3:1:

Fastex Պրեմիեր լիգայի չեմպիոն 2024/25

«Նոան» 2024/25 մրցաշրջանը ոսկե տառերով գրեց իր պատմության մեջ նվաճելով ոսկե դուբլ։

Ծանոթագրություններ։

խմբագրել
  1. ««Արցախ» նորաստեղծ ֆուտբոլային ակումբը ներկայացրեց թիմի մարզահագուստը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  2. ««Նոա» ֆուտբոլային ակումբն ունի նոր սեփականատեր». https://sport.news.am/arm/news/143242/. Արխիվացված է օրիգինալից 29 օգոստոսի, 2023-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 23-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. «Ստեղծում ենք նախադեպը չունեցող ենթակառուցվածքներ, շարժվում դեպի հայկական ֆուտբոլի գերազանցություն․ «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյան». tert.am. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մարտի 13-ին. Վերցված է 12.03.24-ին.
  4. Նոայի նախագահը հայտնել է՝ աշխատում են 20 հազար տեղանոց մարզադաշտ կառուցելու ուղղությամբ https://armsport.am/526844/
  5. Երկարաձգել ենք պայմագիրը Հայաստանի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկի՝ Սերգեյ Մուրադյանի հետ․ ՆՈԱ ՖԱ նախագահ Վարդգես Վարդանյան https://blognews.am/arm/press/872677/erkaradzgel-enq-paymagiry-hayastani-amenaherankarayin-futbolistneric-meki-sergey-muradyani-het%E2%80%A4-noa-fa-nakhagah-vardges-vardanyan.html
  6. «Luis Figo posts photo from Yerevan, with Mount Ararat in background (PHOTOS) | NEWS.am Sport - All about sports». sport.news.am.
  7. «Լեգենդար Լուիշ Ֆիգուն միանում է Դիջիթեյնին որպես բրենդ ամբասադոր». armsport.am.

Արտաքին հղումներ

խմբագրել