Արտուշ Սիմոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտուշ Վլադիմիրի Սիմոնյան (հունիսի 2, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 11, 2021), արևելագետ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Արտուշ Սիմոնյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1960 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 11, 2021 (61 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1982) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, ՀԼԿԵՄ Կենտրոնական կոմիտե և Հայկական ավիաուղիներ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կենսագրություն
խմբագրելԱրտուշ Սիմոնյամը ծնվել է 1960 թվականի հունիսի 2-ին Երևանում։ 1982 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը[1]։ Ստացել է արևելագետի որակավորումը։ 1981-1982 թվականներին աշխատել է Ալժիրի Հանրապետությունում ռազմական թարգմանիչ[2], 1982-1984 թվականներին Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում` ավագ գիտաշխատող։ 1984-1988 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի հրահանգիչ, իսկ 1988-1996 թվականներին` Քանաքեռի կարի ֆաբրիկայի փոխտնօրեն[3]։ 1996-1998 թվականներին եղել է «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության ներկայացուցիչ Մոսկվայում, 1998-2003 թվականներին՝ փոխտնօրեն։ 2003 թվականի մայիսի 25-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր 5 ընտրատարածքից։
Եղել է Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։ 2006 թվականի հուլիսի 22-ից եղել է ՀՀԿ անդամ[4]։
Անձնական Կյանք
խմբագրելԱմուսնացած է, ունի չորս երեխա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Симонян Артуш Владимирович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.