Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամրազյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտուշ Արամի Թամրազյան (1947, փետրվարի 6, Հաղարծին), հայ երկրաֆիզիկոս։ Երկրաբանական գիտությունների դոկտոր (2002[1]

Արտուշ Թամրազյան
Ծնվել է1947 փետրվարի 6
ԾննդավայրՀաղարծին
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1970)
ՄասնագիտությունԵրկրաֆիզիկոս

Կենսագրություն խմբագրել

1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1970 թվականից եղել է ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի ինժեներ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, 1990-1996 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտական քարտուղար, 1996 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտական հարցերի գծով փոխտնօրեն[2]։

Ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի Երկրաֆիզիկայի բաժինը, որը զբաղվում է հանրապետության համար հրատապ էներգետիկ ռեսուրսների, հանրապետության հանքարդյունաբերության համար հեռանկարային տարածքների որոնման և հետախուզման հարցերի խնդիրներով։

Աշխատանքները վերաբերում են միջուկային երկրաֆիզիկայի մեթոդների տեսական և մեթոդական հարցերի մշակմանը։

Երկեր խմբագրել

  • Рентгенорадиометрический метод опробования гетерогенных руд, Ереван, 1986[3].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արտուշ Թամրազյան, Երկրաբանական գիտությունների դոկտոր
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Рентгенорадиометрический метод опробования гетерогенных руд(չաշխատող հղում)