Արտյոմ Վրեժի Ջանոյան (սեպտեմբերի 16, 1996(1996-09-16), Ստեփանավան, Լոռու մարզ, Հայաստան), Հայաստանի զինված ուժերի զինծառայող, Ապրիլյան պատերազմի մասնակից[1]։

Արտյոմ Ջանոյան
սեպտեմբերի 16, 1996(1996-09-16) (27 տարեկան) -
ԾննդավայրՍտեփանավան, Լոռու մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Ծառայության տարիներ2014 - 2016
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016)
ԿրթությունՀԱՊՀ (2015)
Պարգևներ
Արիության մեդալ

Կենսագրություն խմբագրել

Արտյոմ Ջանոյանը ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 16-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։ Մանկությունն անցել է Ալավերդի քաղաքում։ 2002 թվականից հաճախել է Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 ավագ դպրոց։ Մասնակցել է բազմաթիվ ֆուտբոլային առաջնությունների։ 2013 թվականին դպրոցի թիմի կազմում մասնակցել է «Հայ ասպետ» հեռուստախաղին՝ զբաղեցնելով առաջին տեղը։

2014 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ Հաջորդ տարվա հունվարի 17-ին մեկնել է պարտադիր ժամկետային զինծառայության։ Ծառայությունը անցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում[1]։

Քառօրյա պատերազմ խմբագրել

2016 թվականի ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը[2] արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման են անցնում։ Արտյոմ Ջանոյանը մարտական հերթապահությունն իրականացրել է հյուսիսարևելյան հատվածում՝ զինակիցների հետ կասեցնելով հակառակորդի ձեռնարկած սադրանքները[1]։

Մեդիամաքսի հետ զրույցում Արտյոմը նշում է. «Ապրիլի 4-ին հակառակորդը կենտրոնացել էր միայն հրետակոծության ուղղությամբ. այդ ճանապարհով փորձում էին ոչնչացնել մեր կենդանի ուժն ու տեխնիկան, սակայն մեր ստորաբաժանումների դիպուկ կրակոցների արդյունքում հակառակորդը բազում կորուստներ ունեցավˋ թե մարդկային, թե տեխնիկական… Արդյունքում որոշեց չշարունակել արդեն պարտված կռիվը…»[3]:

Պատերազմի տված դասերի մասին խոսելով՝ նա ասում է.

  Այդ պատերազմն ինձ ցույց տվեց կյանքի դաժան կողմերը, ձեռք բերեցի համառություն, խիզախություն ու հասկացա, որ կյանքում ամեն ինչի համար պիտի պայքարես ու չվախենաս պարտվելուց[3]։  

Արտյոմ Ջանոյանին հաջողվեց առանց մարդկային կորստի, փոքրաթիվ ուժերով հետ շպրտել հակառակորդի հատուկ նշանակության խմբերին[3]։

Պարգևներ խմբագրել

Մարտական գործողություններին քաջաբար մասնակցելու համար Արտյոմ Ջանոյանը 2016 թվականի սեպտեմբերի 7-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Արիության մեդալով[1][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Արտյոմ Ջանոյան(չաշխատող հղում)
  2. «Շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը. ՀՀ ՊՆ». Armtimes.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 https://mediamax.am/am/news/april_war/22936/
  4. Նախագահի հրամանագիրը Արտյոմ Ջանոյանին պարգևատրելու մասին