Արտյոմ Դոլգոպյատ
Արտյոմ Օլեգովիչ Դոլգոպյատ (եբրայերեն՝ ארטיום דולגופיאט, հունիսի 16, 1997, Դնեպր, Ուկրաինա), ուկրաինական ծագմամբ իսրայելցի մարմնամարզիկ, 2020 թվականի օլիմպիական չեմպիոն, 2023 թվականի աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն ազատ վարժություններում, Իսրայելի կազմում օլիմպիական քառակի չեմպիոն։
Արտյոմ Դոլգոպյատ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | ուկրաիներեն՝ Artem Olegovich Dolgopyat |
Բնօրինակ անուն՝ | եբրայերեն՝ ארטיום דולגופיאט |
Մասնագիտացում՝ | սպորտային մարմնամարզիկ |
Երկիր՝ | Իսրայել և Ուկրաինա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 16, 1997 (27 տարեկան) |
Ծննդավայր՝ | Դնեպր, Ուկրաինա |
Հասակ՝ | 1,62 մետր |
Կենսագրություն
խմբագրելԱրտյոմ Դոլգոպյատը ծնվել է 1997 թվականի հունիսի 16-ին Դնպրում։ Նրա հայրը երկաթուղում աշխատել է որպես էլեկտրատեխնիկ (մանուկ հասակում զբաղվել է նաև մարմնամարզությամբ), իսկ մայրը վաճառողուհի է եղել[1]։ Արտյոմը մարմնամարզության իր պարապմունքները սկսել է 6 տարեկանից։ 2009 թվականից նրա ընտանիքը տեղափոխվել է Իսրայել, որտեղ մարմնավաճառը շարունակում է մարզվել Ադար-Յովսեփի դահլիճում[1]։ Արտյոմը Իսրայելի պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ է[1]։ Նա աշխարհի այն սակավաթիվ մարմնամարզիկներից է, որը ազատ ոճի վարժություններում կատարում է բարդության ամենաբարձր կատեգորիայի տարրը՝ եռակի հետընթաց[1].
Ելույթ է ունեցել, պատանեկան Օլիմպիական խաղերում, բայց չի չկարողացել դառնալ մրցույթի մրցանակակիր. նա հենացատկում գրավել է հինգերորդ տեղը, ազատ վարժություններում՝ յոթերորդը և բազմամարտում՝ տասնմեկերորդը[2]։ Խաղերից հետո իսրայելցի մարմնամարզիկը երկար ժամանակ ապաքինվել է[1] Լ
Չնայած վնասվածքներին՝ Արտյոմ Դոլգոպյատը կարողացել է իրեն դրսևորել խոշոր միջազգային մրցումներում։ Նա Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի վարժությունում բրոնզի համար պայքարում պարտվել է իր հայրենակից Ալեքսանդր Շատիլովին[3]։ 2017 թվականի գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունում նա մրցել է աջ ոտքի վնասվածքով, բայց համառ պայքարում կարողացել է նվաճել Իսրայելի պատմության մեջ առաջին արծաթե մեդալը աշխարհի առաջնության գեղարվեստական մարմնամարզությունում[1]։
Հաջորդ տարի իսրայելացի մարզիկը Եվրոպայի առաջնությունում ազատ վարժություններում արծաթե մեդալ է նվաճել[4]։
Լավագույն արդյունքներ
խմբագրելԱշխարհի առաջնություն
խմբագրել- Արծաթ - 2017 թվականի աշխարհի առաջնություն (Մոնրեալ, Կանադա) (ազատ ոճ)
- Արծաթ - 2019 թվականի աշխարհի առաջնություն (Շտուտգարտ, Գերմանիա) (ազատ ոճ)
- Ոսկի - 2023 թվականի աշխարհի առաջնություն (Անտվերպեն, Բելգիա) (ազատ ոճ)
Եվրոպայի առաջնություն
խմբագրել- Ոսկի - Եվրոպայի առաջնություն 2020 (Մերսին, Թուրքիա) (ազատ ոճ)
- Ոսկի - Եվրոպայի առաջնություն 2022 (Մյունխեն, Գերմանիա) (ազատ ոճ)
- Արծաթ - Եվրոպայի առաջնություն 2018 (Գլազգո, Մեծ Բրիտանիա) (ազատ ոճ)
- Արծաթ - Եվրոպայի առաջնություն 2019 (Շչեցին, Լեհաստան) (ազատ ոճ)
- Արծաթ - Եվրոպայի առաջնություն 2023 (Անթալիա, Թուրքիա) (ազատ ոճ)
- Բրոնզ - Եվրոպայի առաջնություն 2020 (Մերսին, Թուրքիա) (հենացատկ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Долгопят: в день финала я не мог наступить на ногу». gymnovosti.com. 2017-11-27. Արխիվացված է օրիգինալից 2022-02-07-ին. Վերցված է 2018-08-22-ին.
- ↑ Allon Sinai (2014-08-28). «Israel's young athletes can't find the podium at the Youth Olympic Games in China». The Jerusalem Post. Արխիվացված է օրիգինալից 2018-03-29-ին. Վերցված է 2018-08-22-ին.
- ↑ «Artem Dolgopyat is closing in on Shatilov». gymnovosti.com. 2017-05-09. Արխիվացված է օրիգինալից 2019-10-13-ին. Վերցված է 2018-08-22-ին.
- ↑ «Артем Долгопят завоевал серебро на чемпионате Европы по гимнастике». vesty.co.il. 12.08.18. Վերցված է 2018-08-22-ին.