Արտեսունատ/ամոդիախին

քիմիական միացություն

Արտեսունատ/ամոդիախին, կիրառվում է մալարիայի բուժման նպատակով և վաճառվում Կամոխին անվամբ[1]։ Այն արտեսունատի և ամոդիախինի կայուն համակցությունն է[1]։ Առավելապես կիրառվում է Plasmodium falciparum -ով հարուցված սուր անսպասելի մալարիայի ժամանակ[2]։ Ներիքն ընդունման դեղամիջոց է[3]։

Արտեսունատ/ամոդիախին
CAS համար944945-14-6

Հիմնական կողմնակի ազդեցություններին են պատկանում ախորժակի կորուստը, սրտխառնոցը, որովայնային ցավը, քնկոտությունը և հազը[4]։ Հղիության ընթացքում կիրառման անվտանգությունը հստակեցված չէ, սակայն կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ չկա այլընտրանք[4]։ Անվտանգ է կրծքով կերակրելու ժամանակաշրջանում կիրառելիս[4]։ Ե′վ արտեսունատը, և′ ամոդիախինը, ստեղծվել են ընդդեմ մալարիայի, բայց ազդում են տարբեր մեխանիզմներով[4]։

Արտեսունատ/ամոդիախինը իր առևտրային հասանելիությունը ձեռք է բերել 2007 թվականին[5]։ Այն պատկանում է ԱՀԿ-ի հիմնական դեղերի ցանկին, որոնք ամենաանվտանգ և արդյունավետն են առողջության համար[6]։ Արտոնագրված է որպես ջեներիկ դեղամիջոց[5]։ Զարգացող երկրներում մեկ բուժման կուրսի համար նախատեսված մեծածախ արժեքը կազմում է 0․85-1․52 ԱՄՆ դոլար[3]։ 2014 թվականից ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում այն առևտրային չէ[7][8]։

Բժշկական կիրառություն խմբագրել

Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ արդյունավետ է օրական մեկ անգամյա դեղաչափը[9]։ Հետագայում կլինիկական հետազոտությունները պարզեցին, որ այն արդյունավետությամբ չի զիջում արտեմեթեր/լումեֆանտրինին[10], և ի տարբերություն վերջինիս, որը նշանակվում է օրական 2 անգամ ընդունման, արտեսունատ/ամոդիախինը նշանակվում է 1 անգամ։

Հասարակություն և մշակույթ խմբագրել

Արտեսունատ/ամոդիախինը իր առևտրային հասանելիությունը ձեռք է բերել 2007 թվականին Sanofi-Aventis ընկերության միջոցով[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 The selection and use of essential medicines: Twentieth report of the WHO Expert Committee 2015 (including 19th WHO Model List of Essential Medicines and 5th WHO Model List of Essential Medicines for Children) (PDF). WHO. 2015. էջ 435. ISBN 9789240694941. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 187. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 «Artesunate + Amodiaquine». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Artesunate Amodiaquine Winthrop» (PDF). WIPO. August 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 «New, Once-a-Day Fixed-Dose Combination Against Malaria Now Available – DNDi». www.dndi.org. 2007 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  6. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. Ainsworth, Sean B. (2014). Neonatal Formulary: Drug Use in Pregnancy and the First Year of Life (անգլերեն). John Wiley & Sons. էջ 75. ISBN 9781118819517. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  8. Goldman, Lee; Schafer, Andrew I. (2015). Goldman-Cecil Medicine (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 2112. ISBN 9780323322850. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  9. Ndiaye, Jean; Randrianarivelojosia, Milijaona; Sagara, Issaka; Brasseur, Philippe; Ndiaye, Ibrahima; Faye, Babacar; Randrianasolo, Laurence; Ratsimbasoa, Arsène; Forlemu, Doris; Moor, Vicky; Traore, Aminata; Dicko, Yahia; Dara, Niawanlou; Lameyre, Valérie; Diallo, Mouctar; Djimde, Abdoulaye; Same-Ekobo, Albert; Gaye, Oumar (June 2009). «Randomized, multicentre assessment of the efficacy and safety of ASAQ – a fixed-dose artesunate-amodiaquine combination therapy in the treatment of uncomplicated Plasmodium falciparum malaria». Malaria Journal. 8: 125. doi:10.1186/1475-2875-8-125. PMC 2698916. PMID 19505304. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  10. Nidiaye, Jean-Louis A; Faye, Babacar; Gueye, Ali; Tine, Roger; Ndiaye, Daouda; Tchania, Corinne; Ndiaye, Ibrahima; Barry, Aichatou; Cissé, Badara; Lameyre, Valérie; Gaye, Oumar (2011). «Repeated treatment of recurrent uncomplicated Plasmodium falciparum malaria in Senegal with fixed-dose artesunate plus amodiaquine versus fixed-dose artemether plus lumefantrine: a randomized, open-label trial». Malaria Journal. 10: 237. doi:10.1186/1475-2875-10-237. PMC 3171378. PMID 21838909. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)