Արտաքին ծանծաղուտներ (հեռուստասերիալ)

«Արտաքին ծանծաղուտներ» (անգլ.՝ Outer Banks), ամերիկյան արկածային, առեղծվածային, դեռահասների մասին պատմող դրամատիկական հեռուստասերիալ՝ ստեղծված Ջոշ Փեյթի, Ջոնաս Փեյթի, Շենոն Բըրքի կողմից և ներկայացված Նեթֆլիքս հարթակում 2020 թվականի ապրիլի 15-ին: Սերիալի իրադարձությունները տեղի են ունենում Հյուսիսային Կարոլինայի Արտաքին Ծանծաղուտներ կոչվող համայնքում և պատմում են երկու դեռահաս խմբերի միջև հակամարտության մասին, որոնք որոնում են կորած գանձ։

Արտաքին ծանծաղուտներ
Изображение логотипа
Ժանրէքշն սերիալ, դեռահասական դրամա, արկածային հեռուստասերիալ, առեղծվածների մասին հեռուստասերիալներ և թրիլլեր հեռուստասերիալ
ՍտեղծողՋոշ Փեյտ, Ջոնաս Փեյտ և Shannon Burke?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոնաս Փեյտ, Cherie Nowlan? և Valerie Weiss?
Գլխավոր
դերերում
Charles Esten?, Madison Bailey?, Austin North?, Մադլին Քլայն, Rudy Pankow?, Jonathan Daviss?, Chase Stokes? և Drew Starkey?
ՊրոդյուսերAaron Miller? և Sunny Hodge?
Գործադիր պրոդյուսերՋոշ Փեյտ, Ջոնաս Փեյտ և Shannon Burke?
ՍցենարիստՋոշ Փեյտ, Ջոնաս Փեյտ և Shannon Burke?
ՕպերատորItai Ne'eman? և Gonzalo Amat?
ԵրաժշտությունFil Eisler?
ՄոնտաժSunny Hodge?, Christal Khatib?, Ջեֆրի Մ. Վերներ, Kyle Bond?, Scott J. Wallace?, Blake Maniquis? և John Peter Bernardo?
Պատմվածքի վայրOuter Banks?
Նկարահանման վայրՉարլստոն
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ30
Էկրաններին էապրիլի 15, 2020-ից
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԸնկերությունRock Fish? և Red Canoe Productions?
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

2021 թվականի հունիսին հայտարարվել է սերիալի երրորդ եթերաշրջանի մասին, որի պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականի փետրվարի 23-ին[1][2]: Նույն ժամանակահատվածում՝ երրորդ եթերաշրջանի պրեմիերայից առաջ, պաշտոնական տեղեկատվություն է տարածվել նաև սերիալի չորրորդ եթերաշրջան ունենալու մասին[3]։

Նախադրյալներ

խմբագրել

«Արտաքին ծանծաղուտներ» սերիալի գործողությունները տեղի են ունենում Հյուսիսային Կարոլինայի Արտաքին Ծանծաղուտներ կոչվող ափամերձ շրջանում, որտեղ գոյություն ունի սոցիալական խորը բաժանում հարուստ եթերաշրջանային բնակիչների և աշխատավոր դասակարգի տեղացիների միջև։ Նրանք համապատասխանաբար կոչվում են «Քուք»-եր և «Փոգ»-եր։ Սերիալի իրադարձությունները պտտվում են մի խումբ «Փոգ» դեռահասների շուրջ, որոնք որոշում են պարզել, թե ինչ է պատահել խմբի առաջնորդ Ջոն Բ-ի անհետացած հոր հետ։ Որոնումների ընթացքում նրանք հայտնաբերում են լեգենդար գանձ, որն էլ հենց կապված է Ջոն Բ-ի հոր անհետացման հետ[4]։

Օրենքից և «Figure Eight» կղզու հարուստ «Քուք»-երի խմբից հետապնդված «Փոգ»-երը փորձում են հաղթահարել սիրո, պայքարի, ընկերության և գումարի հետ կապված խոչընդոտները։

Դերերում

խմբագրել

Գլխավոր

խմբագրել
  • Չեյս Սթոքս՝ Ջոն Բ Ռութլիջի դերում[5], «Փոգ» խմբի առաջնորդը, որն առաջին եթերաշրջանի սկզբում սիրային հարաբերություն է ձևավորում Սառա Քեմերոնի հետ: Նրա հայրն անհետացել է, ուստի նա որոշում է որոնել «Ռոյալ Մերչենթ» նավի ոսկին, որը նրա հայրը փորձում էր գտնել անհետանալուց առաջ: Նա իր ընկերներին և ընկերուհուն ներգրավում է ոսկու որոնումների մեջ:
  • Մադլին Քլայն՝ Սառա Քեմերոնի դերում[5], Վորդ Քեմերոնի դուստրը: Նա առաջին եթերաշրջանի սկզբում ձևավորում է սիրային հարաբերություններ Ջոն Բ Ռութլիջի հետ: Նրան շատերը անվանում են «Քուքերի արքայադուստր», սակայն նրա ապստամբ կողմը հաճախ մերժում է այդ կյանքը և կապվում «Փոգերի» հետ:
  • Մեդիսոն Բեյլի՝ Քիարա (Քի) Կարրերայի դերում[5], հաջողակ ռեստորանատիրոջ դուստր, որն ընկերություն է անում «Փոգերի» հետ: Նա «Քուք» է, քանի որ սերում է հարուստ ընտանիքից, սակայն նրան մերժում են իր «Փոգերի» հետ կապի պատճառով: Նա սիրային հարաբերություններ է սկսում իր լավագույն ընկերներից մեկի՝ Ջեյջեյ Մեյբենկի հետ:
  • Ջոնաթան Դեյվիս՝ Փոփ Հեյվարդի դերում[5], «Փոգերի» ուղեղը: Քլեոյի «Փոգերին» միանալուց հետո Փոփը մտերիմ հարաբերություններ է ձևավորում նրա հետ, ինչը հետագայում վերածվում է սիրային հարաբերության:
  • Ռյուդի Փենքոու՝ Ջեյջեյ Մեյբենկի դերում[5], Ջոն Բ-ի անհավասարակշիռ, բայց միևնույն ժամանակ հավատարիմ ու լավագույն ընկերը երրորդ դասարանից, որը տառապում է հոր կողմից իրականացվող բռնությունից: Նա սիրային հարաբերություն է սկսում իր լավագույն ընկերներից մեկի՝ Քիարա Կարրերայի հետ:
  • Օսթին Նորթ՝ Թոփեր Թորնթոնի դերում[5], Սառայի նախկին ընկերն ու մեկը այն «Քուքերից», որն ատում է «Փոգերին»:
  • Չարլզ Էսթին՝ Վորդ Քեմերոնի դերում[5], Սառայի, Ուիզիի և Ռեյֆի հայրը, հարուստ գործարար, որն ապրում է Արտաքին ծանծաղուտների առավել հարուստ մասում՝ «Figure Eight» կղզում։
  • Դրյու Սթարքի՝ Ռեյֆ Քեմերոնի դերում[5], Ուիզիի և Սառայի մեծ եղբայրը, որը թմրամոլ է և ունի նյարդային խնդիրներ: Նա սպանում է Շերիֆ Փիթերկինին:
  • Կարլասիա Գրանտ՝ Քլեոյի դերում[1], կապիտան Թերենսի բեռնանավի անձնակազմի անդամ Նասաուից, որն ընկերանում է Սառայի և Ջոն Բ-ի հետ և հետագայում դառնում խմբի անդամ՝ ձևավորելով մտերին հարաբերություններ Փոփ Հեյվարդի հետ, ինչը հետագայում վերածվում է սիրային հարաբերության[6]:

Երկրորդական

խմբագրել
  • Ադինա Փորթեր՝ շերիֆ Փիթերկինի դերում (եթերաշրջան 1), Քիլդեր շրջանի տեղական շերիֆը
  • Քալեն Մոս՝ տեղակալ Շուպի դերում, կասկածելի ոստիկան, որը փորձում է փրկել իր պատիվը՝ Վորդին ձերբակալելով
  • Ջուլիա Անտոնելլի՝ Ուիզի Քեմերոնի դերում, Սառայի և Ռեյֆի կրտսեր քույրը, որը հաճախ օգնում է Սառային
  • Քերոլայն Արապոգլու՝ Ռոուզի դերում, Քեմերոնների խորթ մայրը և Վորդի կինը
  • Է. Ռոջեր Միտչել՝ Հեյվարդի դերում, Փոփի հայրը, տեղական գործարար
  • Սիսի Կաստիլյո՝ Լանա Գրաբսի դերում (եթերաշրջան 1), Սկուտեր Գրաբսի այրին, որը սպանվել է Ագաթա փոթորկի ժամանակ
  • Շել Ռամոս՝ տեղակալ Պլամբի դերում (եթերաշրջան 1-2), ոստիկան, որն աշխատում է շերիֆ Փիթերկինի և տեղակալ Շուպի հետ
  • Բրայան Ստափֆ՝ Կրուզի դերում (եթերաշրջան 1)
  • Դեիոն Սմիթ՝ Քելսիի դերում, Ռեյֆի և Թոփերի ընկերը
  • Մարլանդ Բյորք՝ Մայք Կարրերայի դերում, Քիի հայրը, որը նախկինում եղել է «Փոգ», սակայն դարձել է «Քուք»՝ Քիի մոր հետ ամուսնանալուց հետո
  • Նիկոլաս Սիրիլլո՝ Բարրիի դերում, Ռեյֆի թմրամիջոցների մատակարարը և լոմբարդի սեփականատերը
  • Չարլզ Հալֆորդ՝ Ջոն Ավագի դերում (եթերաշրջան 1-3), Ջոն Բ-ի ենթադրյալ մահացած հայրը
  • Գարի Ուիքս՝ Լյուկի դերում (եթերաշրջան 1-2), Ջեյջեյի բռնարար, թմրամոլ և ալկոհոլիկ հայրը
  • Մերի Ռեյչել Քուին՝ բժիշկ Թորնթոնի դերում
  • Սամանթա Սոուլ՝ Աննա Կարրերայի դերում, Քիի մայրը, որն անհանգստանում է Քիի «Փոգերի» հետ կապի պատճառով
  • Ադամ Դոնահյու՝ գործակալ Բրաչերի դերում (եթերաշրջան 1-2), ով հետաքննում է սպանությունները
  • Թերենս Ռոզմոր՝ կապիտան Թերենսի դերում (եթերաշրջան 1-2), բեռնանավի կապիտանը, ով ուղարկում է Ջոն Բ-ին և Սառային Նասաու, երբ նրանց նավը շրջվում է
  • Էլիզաբեթ Միտչել՝ Կառլա Լիմբրեյի դերում (եթերաշրջան 2-ից սկսած)[7][8] Վորդի նախկին գործընկերը «Royal Merchant» նավի որոնումներում
  • Ջեսի Ս. Բոյդ՝ Ռենֆիլդի դերում (եթերաշրջան 2), Լիմբրեյի կրտսեր եղբայրը, որն օգնում է նրան
  • Էնդի ՄաքՔուին՝ Կառլոս Սինգի դերում (եթերաշրջան 3), դաժան Կարիբյան մարդ, որը տարված է [[Էլդորադո]յի գանձի որոնումներով
  • Լու Ֆերրիգնո կրտսեր՝ Ռայանի դերում (եթերաշրջան 3), Կառլոսի աջ ձեռքը
  • Ֆիոնա Պալոմո՝ Սոֆյայի դերում (եթերաշրջան 3), «Փոգ», որը ցանկանում է դառնալ «Քուք» և ձևավորում է մտերիմ հարաբերություններ Ռեյֆի հետ

Էպիզոդներ

խմբագրել
ՍեզոնԷպիզոդներԹողարկումներ
110Ապրիլի 15, 2020 (2020-04-15)
210Հուլիսի 30, 2021 (2021-07-30)
310Փետրվարի 23, 2023 (2023-02-23)

Ստեղծում

խմբագրել

Զարգացում

խմբագրել

2019 թվականի մայիսի 3-ին հայտարարվել է, որ Նեթֆլիքսը հաստատել է սերիալի ստեղծումը և պատվիրել առաջին եթերաշրջանը՝ բաղկացած տասը սերիայից: Սերիալի գլխավոր պրոդյուսերներն են Ջոշ Փեյթը, Ջոնաս Փեյթը և Շենոն Բըրքը[4]: 2020 թվականի հուլիսի 24-ին Նեթֆլիքսը հաստատել է նաև երկրորդ եթերաշրջանի արտադրությունը[9]: 2021 թվականի դեկտեմբերի 7-ին սերիալը վերականգնվել է և հաստատվել երրորդ եթերաշրջանի ստեղծումը[1]: 2023 թվականի փետրվարի 18-ին, երրորդ եթերաշրջանի պրեմիերային նախորդող օրերին, Նեթֆլիքսը հաստատել է սերիալի չորրորդ եթերաշրջանի արտադրությունը[3]։

Դերասանական կազմ

խմբագրել

Սերիալի ստեղծման նախնական հայտարարության հետ մեկտեղ հայտնի է դարձել, որ Չեյս Սթոքսը, Մադլին Քլայնը, Մեդիսոն Բեյլին, Ջոնաթան Դեյվիսը, Ռյուդի Փենքոուն, Չարլզ Էսթինը, Օսթին Նորթը և Դրյու Սթարքին նկարահանվելու են գլխավոր դերերում[4]: 2019 թվականի հուլիսի 2-ին Քերոլայն Արապոգլուն միացավ դերասանական կազմին՝ կրկնվող դերում[10]: 2020 թվականի հոկտեմբերի 22-ին Էլիզաբեթ Միտչելն ընտրվել է կրկնվող դերում՝ երկրորդ եթերաշրջանում նկարահանվելու համար[7]: Իսկ 2021 թվականի ապրիլի 15-ին Կարլասիա Գրանտը միացել է դերասանական կազմին՝ որպես երկրորդ եթերաշրջանի երկրորդական դերասան[6]: Այնուամենայնիվ, երրորդ եթերաշրջանի դերասանական կազմի թարմացման ժամանակ Գրանտը դարձել է սերիալի հիմնական անդամ: 2022 թվականի հունիսի 23-ին Էնդի ՄաքՔուինը, Ֆիոնա Պալոմոն և Լու Ֆերրիգնո Կրտսերը ընտրվել են երրորդ եթերաշրջանի անհայտ դերում[11]: 2022 թվականի հուլիսի 5-ին [[Հարավային Կարոլինա]յի Չարլսթոն քաղաքի մոտակայքում մեքենայի վրաերթի արդյունքում մահացել է Սթոքսի կրկնօրինակող Ալեքսանդր (էյջեյ) Ջենինգսը[12]: 2024 թվականի փետրվարի 29-ին հայտարարվել է, որ Պոլիաննա ՄքԻնտոշը, Ջ. Էնթոնի Քրեյնը, Բրիանա Բրաունը, Ռիգո Սանչեսը և Միա Չալիսը ընտրվել են սերիալի չորրորդ եթերաշրջանի կրկնվող դերերում նկարահանվելու համար[13].

Նկարահանումներ

խմբագրել

Սերիալի համահեղինակ Ջոնաս Փեյթը ի սկզբանե պատկերացնում էր նկարահանումները Հյուսիսային Կարոլինայի Վիլմինգթոն քաղաքում, սակայն Նեթֆլիքսը որոշել է չնկարահանել շոուն այնտեղ՝ նահանգի օրենսդրության պատճառով[14]։ Առաջին եթերաշրջանի հիմնական նկարահանումները սկսվել են 2019 թվականի մայիսի 1-ին Հարավային Կարոլինայի Չարլսթոն քաղաքում (ներառյալ Ջեյմս, Ջոնս, Կիավա կղզիները, ինչպես նաև Մորիս և Հանթինգ կղզիների փարոսները[15][16]։ Երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են 2020 թվականի օգոստոսի 31-ին և ավարտվել են 2021 թվականի ապրիլի 2-ին[17][18][19][20]։ Երրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են 2022 թվականի փետրվարի 15-ին և ավարտվել 2022 թվականի սեպտեմբերի 17-ին[21][22]։ Չորրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են 2023 թվականի հունիսի 17-ին[23]։ Նկարահանման վայրերի մեջ է նաև Վիլմինգթոն քաղաքի տարածքը (առաջին անգամ սերիալի պատմության մեջ)[24]։ 2023 թվականի հուլիսի 14-ին հաջորդող շաբաթվա ընթացքում նկարահանումները դադարեցվել են «SAG-AFTRA» գործադուլի մեկնարկի պատճառով[25]։ Սերիալի արտադրությունը վերսկսվել է Հյուսիսային Կարոլինայում 2023 թվականի նոյեմբերի 20-ին[26]։ 2024 թվականի փետրվարին սերիալը մեկ ամիս շարունակ նկարահանել է Մարոկկոյում (ներառյալ Էս Սուվեյրա և Ուարզազատե քաղաքները)[27]։ Չորրորդ եթերաշրջանի նկարահանումները ավարտվել են 2024 թվականի հունիսի 20-ին[28]։

Թողարկում

խմբագրել

«Արտաքին ծանծաղուտներ» սերիալի առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2020 թվականի ապրիլի 15-ին[29], երկրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսի 30-ին[30], իսկ երրորդ եթերաշրջանի պրեմիերան՝ 2023 թվականի փետրվարի 23-ին էր[2]: Չորրորդ եթերաշրջանը նախատեսվում է թողարկել 2024 թվականին[31]։

Ընդունում

խմբագրել

Քննադատների արձագանք

խմբագրել

Սթիվ Գրինը «IndieWire»-ից սերիալի առաջին եթերաշրջանին տվել է B− գնահատական և գրել՝ «Սերիալի բախումներից մի քանիսը կոտրվում են սյուժեի ծանրության տակ, բայց երբ «Արտաքին ծանծաղուտներ»-ն իր մելոդրամային ճիշտ կետում է, բավականին զվարճալի է, որպեսզի «սյուժեի ծարավ» հանդիսատեսը հետևի սերիալի զարգացմանը»[32]: «The Hollywood Reporter»-ից Դանիել Ֆեյնբերգը սերիալի առաջին եթերաշրջանը նկարագրել է որպես «գեղեցիկ մարդիկ, գեղեցիկ կինեմատոգրաֆիա, գեղեցիկ հիմարություն» և ասել է, որ սերիալը լի է կերպարներով և սյուժետային գծերով, որոնք կարող էին կարևոր լինել 13 սերիանոց եթերաշրջանում կամ երիտասարդների համար նախատեսված վեպում՝ նրանց ավելի շատ շնչելու տարածք ընձեռելով»[33]:

«Rotten Tomatoes» վարկանշային կայքում առաջին եթերաշրջանը ունի 74% հավանության վարկանիշ՝ 23 ակնարկների հիման վրա (միջին գնահատականով 6.8/10): Կայքի քննադատների համատեղ կարծիքը հետևյալն է. «Արտաքին ծանծաղուտների-ի չափազանց մեծ մելոդրաման հավասարակշռված է արկածախնդրության ուժեղ զգացումով, ինչն անպայման կգրավի այն մարդկանց, ովքեր ցանկանում են բռնել ամառվա զգացողությունը»:

«Metacritic» վարկանշային կայքում հեռուստասերիալն ունի 100-ից 61 միջին միավոր՝ 9 ակնարկների հիման վրա, ինչը նշանակում է «ընդհանուր առմամբ բարենպաստ ակնարկներ» :

Երկրորդ եթերաշրջանը «Rotten Tomatoes»-ում ունի 86% հավանության վարկանիշ՝ 7 ակնարկների հիման վրա (միջին գնահատականով 6.7/10):

Երրորդ եթերաշրջանը «Rotten Tomatoes»-ում ունի 56% հավանության վարկանիշ՝ 9 ակնարկների հիման վրա (միջին գնահատականով 4.1/10):

Դիտումներ

խմբագրել

2021 թվականի օգոստոսի 2-ից 8-ը ընկած շաբաթվա ընթացքում «Արտաքին ծանծաղուտներ»-ը եղել է ամերիկյան «Նիլսեն» վարկանիշային աղյուսակի առաջին տեղում և հայտարարվել է, որ շոուն դիտվել է 2.1 միլիարդ րոպե 20 սերիաների ընթացքում[34]: Հաջորդ շաբաթ սերիալը կրկին առաջին տեղում էր «Նիլսեն» վարկանիշային աղյուսակում՝ 1.16 միլիարդ րոպե ընդհանուր դիտումների քանակով 20 սերիաների համար[35]:

Իրավական հարցեր

խմբագրել

2020 թվականի դեկտեմբերի 21-ին Հյուսիսային Կարոլինայի ուսուցիչ և հեղինակ Քևին Ուութենը դատական հայց է ներկայացրել Նեթֆլիքսի և «Արտաքին ծանծաղուտներ» սերիալի ստեղծողների դեմ՝ պնդելով, որ նրանք գողացել են իր «Փեննիվայզ․ Սև Մորուքի գանձի որսը» վեպի սյուժեն: Ուութենը պահանջում էր շարունակական հեղինակային վարձավճարներ և վնասների փոխհատուցում[36][37] : Հայցն ի վերջո մերժվել է դաշնային դատավոր Թիմոթի Բատտենի կողմից՝ ի նպաստ Փեյթ եղբայրների և Բըրքի: Իր 25 էջանոց կարծիքում Բատտենը նշել է, որ Ուութենի վեպի և սերիալի սյուժեները կիսում են նմանություններ նավաբեկությունների և թաղված գանձերի հայտնաբերման թեմաների վերաբերյալ, սակայն կարծիք է հայտնել, որ սյուժեի և կերպարների էական տարբերությունները նշանակում են, որ երկու գործերի սյուժեները «այդպիսի բարձր մակարդակի աբստրակցիայով վերլուծելը կհանգեցնի նրան, որ յուրաքանչյուր գանձ որոնող գործ կհանգեցնի հեղինակային իրավունքի խախտման»[38][39]:

Մրցանակներ և նոմինացիաներ

խմբագրել
Տարի Մրցանակ Կատեգորիա Նոմինացված Արդյունք Հղում
2020 People's Choice Awards 2020-ի շոու «Արտաքին ծանծաղուտներ» Առաջադրված [40]
2020-ի դրամատիկական շոու Առաջադրված
2020-ի դիտարժան շոու Հաղթանակ
2020-ի տղամարդկանց հեռուստաաստղ Չեյս Սթոքս Առաջադրված
2020-ի դրամատիկական հեռուստաաստղ Առաջադրված
2021 MTV Movie & TV Awards Լավագույն համբույր Չեյս Սթոքս և Մադլին Քլայն Հաղթանակ [41]
2023 MTV Movie & TV Awards Լավագույն մարտական դերասանական կազմ «Արտաքին ծանծաղուտներ» Առաջադրված [42]
Լավագույն համբույր Մեդիսոն Բեյլի և Ռյուդի Փենքոու Հաղթանակ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Petski, Denise (December 7, 2021). «'Outer Banks' Renewed For Season 3 By Netflix». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից December 7, 2021-ին. Վերցված է December 7, 2021-ին.
  2. 2,0 2,1 Grobar, Matt (January 3, 2023). «'Outer Bank' Season 3 Gets Netflix Premiere Date, First-Look Photos». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից January 3, 2023-ին. Վերցված է January 3, 2023-ին.
  3. 3,0 3,1 Cordero, Rosy (February 18, 2023). «'Outer Banks' Lands Early Season 4 Renewal At Netflix». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից February 19, 2023-ին. Վերցված է February 18, 2023-ին.
  4. 4,0 4,1 4,2 Petski, Denise (May 3, 2019). «'Outer Banks': Charles Esten, Chase Stokes, Madelyn Cline Among 8 Cast In Netflix YA Drama Series». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից March 14, 2020-ին. Վերցված է March 31, 2020-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Williams, Jordan (July 30, 2021). «Outer Banks Season 2 Cast & Character Guide». Screen Rant. Արխիվացված օրիգինալից July 30, 2021-ին. Վերցված է July 30, 2021-ին.
  6. 6,0 6,1 Del Rosario, Alexandra (April 15, 2021). «'Outer Banks': Carlacia Grant Joins Season 2 Cast In Recurring Role». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից May 30, 2022-ին. Վերցված է April 15, 2021-ին.
  7. 7,0 7,1 Petski, Denise (October 22, 2020). «Elizabeth Mitchell Joins 'Outer Banks'; 'Nine Perfect Strangers' Casts Hal Cumpston». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից November 25, 2020-ին. Վերցված է October 22, 2020-ին.
  8. Bucksbaum, Sydney (July 29, 2021). «Outer Banks star Elizabeth Mitchell reveals why her season 2 villain 'terrified' her». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից August 3, 2021-ին. Վերցված է August 3, 2021-ին.
  9. Petski, Denise (July 24, 2020). «'Outer Banks' Renewed For Season 2 By Netflix». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից July 24, 2020-ին. Վերցված է July 24, 2020-ին.
  10. Petski, Denise (July 2, 2019). «'Outer Banks': Caroline Arapoglou To Recur In Netflix YA Drama Series». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից September 24, 2019-ին. Վերցված է March 31, 2020-ին.
  11. Cordero, Rosy (June 23, 2022). «'Outer Banks': Andy McQueen, Fiona Palomo & Lou Ferrigno Jr Board Season 3». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից June 23, 2022-ին. Վերցված է June 23, 2022-ին.
  12. Evans, Greg (July 6, 2022). «'Outer Banks' Stand-In Killed In Double Hit & Run Accident». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից July 6, 2022-ին. Վերցված է July 6, 2022-ին.
  13. Whittock, Jesse (February 29, 2024). «'Outer Banks' Season 4: Pollyanna McIntosh, J. Anthony Crane, Brianna Brown, Rigo Sanchez & Mia Challis Join Cast Of Netflix's YA Drama». Deadline. Վերցված է February 29, 2024-ին.
  14. Ingram, Hunter (April 14, 2020). «Charleston takes over for Wilmington in Netflix's sun-soaked 'Outer Banks'». Star-News. Արխիվացված է օրիգինալից 2020-06-05-ին. Վերցված է May 26, 2020-ին.
  15. Birmingham, Alanna (January 5, 2023). «Where Was Outer Banks Filmed? Locations You Can Visit in Real Life». iFilmThings. Վերցված է June 4, 2023-ին.
  16. Feit, Noah (April 23, 2019). «Why new Netflix show about the Outer Banks is filming in SC, and how you can be in it». The State. Արխիվացված օրիգինալից October 23, 2019-ին. Վերցված է March 31, 2020-ին.
  17. Masters, Collin (August 31, 2020). «Lights, camera, action: Filming begins for season 2 of 'Outer Banks'». ABC News 4. Արխիվացված օրիգինալից October 21, 2020-ին. Վերցված է October 21, 2020-ին.
  18. Fortier-Bensen, Tony (January 5, 2021). «Outer Banks seeks extras as show wraps up filming Season Two in Charleston». ABC News 4. Արխիվացված օրիգինալից January 5, 2021-ին. Վերցված է January 15, 2021-ին.
  19. Greaves, Tre (March 10, 2021). «Scenes from Outer Banks filming in Barbados». NationNews. Արխիվացված օրիգինալից December 4, 2021-ին. Վերցված է December 4, 2021-ին.
  20. Կաղապար:Cite instagram
  21. Կաղապար:Cite instagram
  22. Կաղապար:Cite Instagram
  23. Miller, Lindsay (June 10, 2023). «Netflix hit 'Outer Banks' begins season 4 production in Charleston, seeking extras». WCBD-TV Charleston. Վերցված է February 29, 2024-ին.
  24. Staton, John (November 16, 2023). «Hit Netflix show 'Outer Banks' files permits to shoot scenes in the Wilmington area». Wilmington StarNews Charleston. Վերցված է February 29, 2024-ին.
  25. Oyer, Kalyn (July 14, 2023). «'Outer Banks' filming in Charleston suspended due to nationwide writers strike». Post and Courier. Վերցված է November 7, 2023-ին.
  26. Carver, Shea (November 15, 2023). «Netflix's 'Outer Banks' to film in WB starting Thanksgiving week». Post and Courier. Վերցված է February 29, 2024-ին.
  27. Zouiten, Sara (February 8, 2024). «American Series 'Outer Banks' Crew in Morocco for Season 4 Filming». Morocco World News. Վերցված է February 29, 2024-ին.
  28. Ridgely, Charlie (June 20, 2024). «Outer Banks Season 4 Wraps Filming». comicbook.com. Վերցված է June 26, 2024-ին.
  29. Lawler, Kelly (March 19, 2020). «Netflix: Everything coming (and disappearing) in April 2020 (including 'Matrix,' 'BlackAF')». USA Today. Արխիվացված օրիգինալից March 19, 2020-ին. Վերցված է March 31, 2020-ին.
  30. Hatchett, Keisha (June 9, 2021). «Outer Banks Season 2 Premiere Date Announced at Netflix — Watch Trailer». TVLine. Արխիվացված օրիգինալից June 9, 2021-ին. Վերցված է June 9, 2021-ին.
  31. Bitran, Tara (February 29, 2024). «Everything to Know About Outer Banks Season 4». Netflix. Վերցված է February 29, 2024-ին.
  32. Greene, Steve (April 15, 2020). «'Outer Banks' Review: Netflix Teen Drama Is a Lively, Soapy Adventure Story». IndieWire. Արխիվացված օրիգինալից September 27, 2020-ին. Վերցված է January 5, 2021-ին.
  33. Fienberg, Daniel (April 14, 2020). «'Outer Banks': TV Review». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից July 29, 2020-ին. Վերցված է January 5, 2021-ին.
  34. Hayes, Dade (September 2, 2021). «'Outer Banks' Surges To Top Spot On Nielsen U.S. Streaming Chart». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից September 2, 2021-ին. Վերցված է September 2, 2021-ին.
  35. Hayes, Dade (September 9, 2021). «'Outer Banks' Repeats Atop Nielsen Streaming Chart; 'Vivo' Holds No. 3 Note». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից September 9, 2021-ին. Վերցված է September 9, 2021-ին.
  36. Del Rosario, Alexandra (December 28, 2020). «North Carolina Teacher And Author Files Lawsuit Against Netflix's 'Outer Banks' For Copyright Infringement». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից December 29, 2020-ին. Վերցված է December 29, 2020-ին.
  37. Shafer, Ellise (December 28, 2020). «North Carolina Teacher Files Copyright Infringement Suit Against Netflix's 'Outer Banks'». Variety. Արխիվացված օրիգինալից December 29, 2020-ին. Վերցված է December 29, 2020-ին.
  38. Fowler, Hayley (May 13, 2021). «Judge dismisses copyright suit over Netflix's 'Outer Banks'». The News & Observer. Արխիվացված օրիգինալից June 19, 2021-ին. Վերցված է December 29, 2022-ին.
  39. Praats, Michael (June 8, 2021). «Judge sides with 'Outer Banks' creator and Netflix, dismisses lawsuit». WECT. Արխիվացված օրիգինալից December 17, 2022-ին. Վերցված է December 29, 2022-ին.
  40. Swift, Andy (November 15, 2020). «People's Choice Awards: This Is Us, Grey's Anatomy and More TV Winners». TVLine. Արխիվացված օրիգինալից December 6, 2020-ին. Վերցված է December 6, 2020-ին.
  41. Del Rosario, Alexandra (April 19, 2021). «MTV Movie & TV Awards Nominations: 'Emily In Paris', 'WandaVision' & 'RuPaul's Drag Race'». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից April 19, 2021-ին. Վերցված է April 20, 2021-ին.
  42. MTV News Staff (May 7, 2023). «2023 MTV Movie & TV Awards Winners: See The Full List». MTV. Արխիվացված է օրիգինալից January 15, 2024-ին. Վերցված է January 18, 2024-ին.