Արսիս
Արսիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում։ Գտնվում էր Կիսկիմ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք, Ճորոխ գետի աջակողմյան վտակներից մեկի ստորին հոսանքի շրջանում։
Աշխարհագրություն
խմբագրելՏարածքը լեռնային էր և անտառապատ։
Պատմություն
խմբագրելՀնում եղել է բերդաքաղաք, հանդիսանալով Մեծ Հայքի Տայք նահանգի Արսյացփոր գավառի կենտրոնը։ Եղել է Արսյացփորի գլխավոր բերդն ու կենտրոնը։
Բնակչություն
խմբագրելXX դարի սկզբներին ուներ 134 տուն բնակիչ, որից 140 բնակիչը հայեր էին։ Մնացած բնակչությունը թուրքեր և լազեր էին։
Տնտեսություն
խմբագրելՀայերը զբաղվում էին երկրագործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ, մեղվապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՄինչև 1896 թվականի դրությամբ պահպանվում էր հին Արսիս (Արսիսկալա) բերդի ավերակները[1][2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 114)։ |