Արսեն Տեր-Օգանով
Ուշադրություն, այս հոդվածի տարեթվերն ու ամսաթվերը թարմացման կարիք ունեն։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են հին աղբյուրներ, հոդվածում որոշ տարեթվեր և ամսաթվեր բացակայում են (վերջին տարեթվեր, մահվան տարի և այլն) Դուք կարող եք օգնել նախագծին՝ ավելացնելով բացակայող տարեթվերը ըստ վստահելի աղբյուրների։ |
Արսեն Արամի Տեր-Օգանով (Տեր-Օհանյան) (նոյեմբերի 28, 1924, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 12, 1998, Մոսկվա, Ռուսաստան), Խորհրդային Միության հերոս (փետրվարի 27, 1945), գվարդիայի ավագ, ԽՄԿԿ անդամ (1944)։
Արսեն Տեր-Օգանով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1924 |
Ծննդավայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1998 (74 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Պարգևներ և մրցանակներ |
Ավարտել է Բաքվի ինդուստրիալ ինստիտուտի նավթամեխանիկական ֆակուլտետը (1952)։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է բանակ (1941 թվականի հունիս), սովորել Բաքվի զենիթա-հրետանային ուսումնարանում, ապա ծառայել Բաքվի հակաօդային պաշտպանության զորամասերում։ 1942 թվականինի վերջից մասնակցել է Հյուսիսային Կովկասի պաշտպանությանը, նշանակվել դասակի հրամանատար։ 1943 թվականի սեպտեմբերին մարտնչել է Խարկով-Պոլտավա շրջանում, 1944 թվականի փետրվարին մասնակցել Կորսուն-Շևչենկովսկիում շրջապատված հակառակորդի խմբավորման ջախջախմանը, այնուհետև, որպես 94-րդ հրաձգային դիվիզիայի 288-րդ Քիշնևյան գնդի 3-րդ գումարտակի գնդացրային ջոկի հրամանատար՝ Մոլդովայի, Լեհաստանի վերագրավմանը, 1945 թվականին՝ Օդերի գետանցմանը և Բեռլինի գրավմանը։ Հերոսի կոչման արժանացել է Վիսլայի ձախ ափին, Սանդոմիրի մոտ թշնամու պաշտպանական բնագիծը ճեղքելու, Պիլիցայի գետանցման և հենակետ նվաճելու մարտերում ցուցաբերած արիության համար։ Զորացրվել է 1946 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 689)։ |