Արսեն Չաքարյան (ֆր.՝ Arsène Tchakarian. դեկտեմբերի 21, 1916(1916-12-21)[1][2][3], Սափանջա, Օսմանյան կայսրություն[3] - օգոստոսի 4, 2018(2018-08-04)[4][1][2][…], Վիլժուիֆ[5][3]), ֆրանսահայ պատմաբան, Դիմադրության շարժման նախկին մասնակից, Միսաք Մանուշյանի գլխավորած պարտիզանական ջոկատի նախկին մարտիկ, ով փրկվել է մահապատժից և համարվել այդ ջոկատի՝ ողջ մնացած վերջին անդամը[11][12][13][14]։

Արսեն Չաքարյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 21, 1916(1916-12-21)[1][2][3]
ԾննդավայրՍափանջա, Օսմանյան կայսրություն[3]
Մահացել էօգոստոսի 4, 2018(2018-08-04)[4][1][2][…] (101 տարեկան)
Մահվան վայրՎիլժուիֆ[5][3]
ԳերեզմանCimetière parisien d'Ivry[6]
Քաղաքացիություն Ֆրանսիա[5] և  Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և դերձակ
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիա և FTP-MOI de la région parisienne?
 Arsène Tchakarian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Չաքարյանը ծնվել է 1916 թվականի դեկտեմբերի 21-ին Օսմանյան կայսրության Բուրսայի մարզի Սափանջա քաղաքում, հայ ընտանիքում[11]։ 1930 թվականին ընտանիքով տեղափոխվել են Ֆրանսիա և մշտական բնակություն հաստատել այնտեղ[11]։ Արսենն աշխատել է որպես դերձակ[11]։

1937 թվականին նա զորակոչվել է ֆրանսիական բանակ, որի շարքերում ծառայել է մինչև 1940 թվականը՝ մինչև Ֆրանսիայի գրավումը ֆաշիստական Գերմանիայի կողմից[11]։ 1942 թվականին Չաքարյանն անդամագրվել է Միսաք Մանուշյանի խմբին, մասնակցել մարտական առաջադրանքների կատարմանը[11]։ Պատերազմից հետո զբաղվել է գիտական աշխատանքով, հոդվածներ ու գրքեր գրել Մանուշյանի խմբի, հայոց ցեղասպանության, Ֆրանսիայի պատմության վերաբերյալ, աշխատանքներ տարել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նպաստելու ուղղությամբ։ Արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի և կառավարական այլ պարգևների։

Հրապարակումներ խմբագրել

  • Les Francs-tireurs de l’affiche rouge. Les Éditions sociales, Paris 1986, ISBN 2-209-05794-9.
  • Les Fusillés du Mont-Valérien. Comité national du souvenir des fusillés du Mont Valérien, Nanterre 1991.
  • Les Commandos de l’Affiche Rouge. mit Hélène Kosséian-Bairamian, Éditions du Rocher, Paris 2012, ISBN 978-2-268-07406-1.

Ֆիլմագրություն խմբագրել

Արսեն Չաքարյանի մասին պատմվում է հետևյալ վավերագրական կինոնկարներում.

  • Faire quelque chose (2013), ռեժիսոր՝ Վինսենթ Գուբե[15] (documentaire disponible en DVD aux éditions Les Mutins de la Pangée[16]).
  • Arsène Tchakarian : Mémoire de l'Affiche rouge, ռեժիսոր՝ Միշել Վիոլե (ֆիլմը նկարահանվել է 2015, էկրան բարձրացել 2018 թվականի հոկտեմբերին) une sortie en DVD est prévue (n°ISAN:0000-0004-8673-0000-3-0000-0000-5) ; voir sur francetvinfo.fr.

Պարգևներ խմբագրել

 
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին 2012 թ. մարտի 7-ին Պատվո լեգեոնի շքանշան է հանձնում Արսեն Չաքարյանին
  • Պատվո լեգեոնի շքանշան։
    • 2005 թ. ապրիլ. Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[17][18],
    • 2012 թ. փետրվար. Պատվո լեգեոնի շքանշանի սպա
    • 2017 թ. ապրիլ. Պատվո լեգեոնի շքանշանի հրամանատար[19][20]
  • 2012 թ. - Ակադեմիական արմավենու շքանշանի ասպետ՝ ուսումնական հաստատություններում կազմակերպած հարյուրավոր միջոցառումների՝ հանդիպումների, զրույցների, դասախոսությունների համար
  • 1939-1945 թվականների պատերազմի կամավոր մարտիկի խաչ[17]։
  • Պաշտպանության նախարարության քաղաքացիական անձնակազմի պատվո մեդալ [17].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.lemonde.fr/disparitions/article/2018/08/05/arsene-tchakarian-le-dernier-survivant-du-groupe-manouchian-est-mort_5339598_3382.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Fichier des personnes décédées
  4. 4,0 4,1 4,2 http://www.leparisien.fr/val-de-marne-94/val-de-marne-arsene-tchakarian-s-est-eteint-a-101-ans-05-08-2018-7844148.php
  5. 5,0 5,1 5,2 5,3 https://www.lexpress.fr/actualites/1/societe/deces-de-l-ancien-resistant-arsene-tchakarian-dernier-survivant-du-groupe-manouchian_2029522.html
  6. http://www.armenews.com/spip.php?page=article&id_article=1159
  7. http://www.lefigaro.fr/actualite-france/2018/08/05/01016-20180805ARTFIG00116-deces-d-arsene-tchakarian-dernier-survivant-du-groupe-manouchian.php
  8. http://www.acam-france.org/bibliographie/auteur.php?cle=tchakarian-arsene
  9. https://sites.google.com/site/arsenetchakarian/
  10. http://www.leparisien.fr/vitry-sur-seine-94400/vitry-arsene-tchakarian-fait-commandeur-de-la-legion-d-honneur-20-04-2017-6871350.php
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 «French foreign-resistance fighter Arsene Tchakarian dies at 101». Deutsche Welle. 2018 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  12. «Décès d'Arsène Tchakarian, dernier survivant du "groupe Manouchian"». Le Figaro. 2018 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  13. «French Resistance Fighter Tchakarian Dies at Age 101, Last of Famed Manouchian Group». Radio Free Europe/Radio Liberty. 2018 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  14. Davison, Phil (2018 թ․ օգոստոսի 10). «Arsène Tchakarian, World War II resistance fighter in France, dies at 101». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  15. «Faire quelque chose, portraits». cooperativedhr.fr (ֆրանսերեն).
  16. «Faire quelque chose». lesmutins.org (ֆրանսերեն). 2014.
  17. 17,0 17,1 17,2 Buffier
  18. «Décret du 25 mars 2005 portant promotion et nomination - Anciens combattants (Au grade de chevalier (PDF). legifrance.gouv.fr (ֆրանսերեն). 27-03-2005.
  19. Article|langue=fr|auteur1=|titre=Vitry : Arsène Tchakarian fait commandeur de la Légion d’honneur|périodique=Le Parisien, édition du Val-de-Marne|lien périodique=Le Parisien |date=20-04-2017|issn=|url texte=http://www.leparisien.fr/vitry-sur-seine-94400/vitry-arsene-tchakarian-fait-commandeur-de-la-legion-d-honneur-20-04-2017-6871350.php%7Cconsulté(չաշխատող հղում) le=21-04-2017|pages=
  20. Légifrance|base=JORF|numéro=PREX1710663D|texte=Décret du 14 avril 2017 portant promotion

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսեն Չաքարյան» հոդվածին։