Արսեն Համբարյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արսեն Աքիլլեսի Համբարյան (հոկտեմբերի 16, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, երգահան, երգիչ, ճարտարագետ[1]։
Արսեն Համբարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, կոմպոզիտոր, երգիչ և ճարտարապետ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1994) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Arsen Hambaryan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1969 թվականի հոկտեմբերի 16-ին Երևանում[1]։
- 1976-1986 թթ. սովորել է Երևանի համար 46 և 181 դպրոցներում։
- 1986-1994 թթ., Երևանի Ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկական ինստիտուտ) նորաբաց ռոբոտատեխնիկ մասնագիտությամբ։
- 1988-1989 թթ, ծառայել է Խորհրդային միության բանակում (Մոսկվա, Մերձբալթյան հանրապետություններ և հիմնականում Ուկրաինա՝ Չեռնգով)։
- 2008 թ., երաժիշտ ընկերների հետ հիմնադրել է «Արատտա» Հայ խոսքի ու երգի համույթը,
- 2009, ուխտակիցների աջակցությամբ Արևմտյան Հայաստանում նկարահանել է «Տիր» տեսահոլովակը,
- 2010 թ., թողարկել է Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 140- ամյակին նվիրված համերգի տեսաերիզը։
- 2012 թվականից աշխատում է Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում` որպես մեներգիչ։
- 2013 թվականից հանդիսանում է Հայաստանի գրողների միության անդամ։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելԳրում է բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, թատերգություններ, էսսեներ, հեքիաթներ, առակներ։ Բազմաթիվ երգերի հեղինակ է, գրված հայ դասականների, ժամանակակից բանաստեղծների, զոհված ազատամարտիկների և իր բանաստեղծություններո[1] վ։
2013 թվականին լույս է տեսել Համբարյանի «Առակներ»-ի ժողովածուն։ Հեղինակ է երեք գրքի և 6 գրքույկից բաղկացած հեքիաթաշարի։ Առաջին գիրքը 2004 թ.-ին լույս տեսած «Հաղթականչ» Հայապատումն է՝ չափածո պիես՝ նվիրված Հայկ Նահապետի հաղթանակի 4500- ամյակին, երկրորդ գիրքը՝ «Մարդանոց» թատերգությունների, պատմվածքների, մենախոսությունների ժողովածուն լույս է տեսել 2008 թվականին, 2011 թվականին հրատարակվել է «Բա հետո՞...» հեքիաթաշարը, որտեղ ներառված են հեղինակի այն հեքիաթները, որոնք մի շարք հայտնի հայկական հեքիաթների հնարավոր շարունակություններն են. «Կիկոս-2», «Ձախորդ Փանոսը-2», «Բարեկենդանը-2», «Անխելք մարդը-2», «Քաջ Նազարը-2», «Խելոքն ու հիմարը-2»։
Ընտանիք
խմբագրել1990 թվականին ամուսնացել է, ունի դուստր (1991) և որդի (1994)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսեն Համբարյան» հոդվածին։ |