Արսեն Մարկոսի Ավթանդիլյան (նոյեմբերի 16, 1910(1910-11-16)[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1]), խորհրդային բանակի գվարդիայի գեներալ-մայոր (1955

Արսեն Ավթանդիլյան
նոյեմբերի 16, 1910(1910-11-16)[1] (113 տարեկան) -
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումգեներալ-մայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունTashkent Higher All-Arms Command School? (1932)[1], Վիստրել (1947)[1] և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1954)[1]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է նոյեմբերի 1-ին, Բաքվում։ Ավարտել է Տաշքենդի Վ. Ի. Լենինի անվան ռազմական դպրոցը (1932)։ Եղել է հեծյալ գնդի դպրոցում դասակի, էսկադրոնի հրամանատար, 1936 թվականից՝ զինվորական դպրոցի պետ (Սամարղանդ), ապա գնդի հրամանատարի տեղակալ։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ որպես գնդի հրամանատար մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը, Կովկասյան նախալեռներում մղված մարտերին, Հյուսիս-արևմտյան ռազմաճակատի գործողություններին, Կուրսկ-Օրյոլի ճակատամարտին, իր միավորումով անցել է Դնեպրը, Օդերը։

1947 թվականին ավարտել է «Վիստրել», 1954 թվականին՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիային կից կատարելագործման բարձրագույն դասընթացները։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

Պարգևներ խմբագրել

  • Լենինի շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան (3),
  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսեն Ավթանդիլյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 617