Արջուկներ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ուղղաթևներ (Orthoptera)
Ենթակարգ Ensifera
Վերնաընտանիք Ճռիկներ (Grylloidea)
Ընտանիք Արջուկներ (Gryllotalpidae)
Saussure, 1870
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Արջուկներ (լատին․՝ Gryllotalpidae)[1], իշախառանչ, ուղղաթևների կարգի արջուկների ընտանիքի միջատներ։

Նկարագրություն խմբագրել

 
Արջուկի առջևի վերջույթները նման են խլուրդի թաթերին և ծառայում են բույն փորելու համար

Երկարությունը՝ 25–60 մմ։ Հայտնի է 46 տեսակ՝ տարածված բոլոր մայրցամաքներում։ Հայաստանի Հանրապետությունում ամենուրեք տարածված է Արջուկների սովորականը կամ իշախառանչը (Gryllotalpa gryllotalpa)։ Արջուկներին բնորոշ են առջևի փորողոտքերը, եռանկյունաձև կաշեկերպ վերնաթևերը, քուղերով փաթաթված հետին թևերը և ցերկաները։ Հողի վերին շերտերումանցուղիներ բացելով՝ Արջուկները կրծում են բույսի արմատները և 10–20 սմ խորության վրա առաջացնում բներ, որտեղ էլ ձվադրում են։ Վնասում են դաշտային և բանջարային մշակաբույսերը, տնկարաններում՝ պտղատու մշակաբույսերի և անտառատեսակների սերմնաբույսերը։ Պայքարի միջոցառումները միջշարային խորը փխրեցում Արջուկների բների և անցուղիների ոչնչացման համար, թունավոր գրավչանյութերի կիրառում։

Կենսաբանություն խմբագրել

Արջուկները գրեթե ապրում են հողի տակ, փորում են թունելային համակարգ։ Ամառվա ընթացքում բները փորվում են ոչ այնքան խոր, սակայն ձմռանը նախապատրաստվում են երկար մուտքերով բներով, որոնք մակերևույթի մոտ ունեն 45—60° տեղադրություն և մինչև 25-60 սմ խորություն։ Միջատները սովորաբար նախընտրում են այն վայրերը, որտեղ հողն առավել բերրի է և բավականաչափ խոնավ։ Անթրոպոգեն գոտում հաճախ հանդիպում են այգիներում և բանջարանոցներում։ Որոշ տեսակներ, ինչպիսիք են Gryllotalpa unispina-ները, ծովերի և լճերի ափամերձ հատվածներում և խոնավ աղուտներում տարածված հալոֆիլներ են[2][3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Медведки // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  2. Эргашев Н. Э. Одношипная медведка. / Защита растений. 1976. № 10. С. 40.
  3. Эргашев Н. Э. О биологии одношипной медведки Gryllotalpa unispina Sauss. / 8-й Международный энтомологический конгресс. Москва, 2-9 августа 1968. Труды. Т. 3. Ред. Бей-Биенко Г. Я. Л.: Наука, 1972. С. 378.
  4. Герасимов Б. А., Осницкая Е. А. Медведка (Gryllotalpa gryllotalpa L.). / Вредители и болезни овощных культур. М.: Сельхозгиз, 1961. С. 380—382։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։