Արջը և երկու ընկերները

Տիգրան Փոլատի նկարազարդումներից

Արջը և երկու ընկերները, Տիգրան Փոլատի նկարազարդումներից, որտեղ ամեն ինչ թվում է իրական և ժամանակակից։ Ծիծաղաշարժ վիճակում են անհեռատես երիտասարդները, որոնք, դեռ արջին չսպանած, նրա մորթին արդեն վաճառել էին հարևան մուշտակագործին։

Արջը և երկու ընկերները
տեսակնկար
նկարիչՏիգրան Փոլատ
հիմնական թեմամարդու, բնության և կենդանու պատկերներով համատեղված պատկեր
Ծանոթագրություններ

Սյուժե և արտահայտչական միջոցներ խմբագրել

Իրականի անմիջական ընկալումով է պատկերված և' ծառը մագլցող տղան, և' գետնին փռված մեռած ձևացող տղան, և' արջը, որ նրա վրա էր խոնարհվել` ստուգելու համար նրա մեռած լինելը։ Հստակ մտածողությամբ կառուցված պատկերը, առարկաների որոշակիությունը, արտահայտչական միջոցների կոնկրետությունը ամենայն պարզությամբ արտահայտում են առակի միտքը` բովանդակությունը դարձնելով պատկերավոր։ կոմպոզիցիան թույլատրում է մտածել առակի ավարտի մասին, երբ արջը մոտենալու է գետնին թավալված ընկերոջը, հոտոտելու է նրա մարմինը և, մեռած համարելով, հեռանալու է, իսկ ընկերը, ծառից իջնելով, հարցնելու է, թե արջն ինչ է փսփսացել նրա ականջին և նա պատասխանելու է.

  Մինչ արջը փռված չլինի գետնին

Պետք չէ վաճառել նրա կաշին

 

[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ե. Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987