Արչիմբոլդիի թատրոն
Արչիմբոլդիի թատրոն (իտալ.՝ Teatro degli Arcimboldi), օպերային և բալետային թատրոն Միլանում։ Տեղակայված է քաղաքի կենտրոնից մոտ 7 կմ հեռավորության վրա, Պիրալլի լքված անվադողերի գործարանի տարածքում[1]։
Արչիմբոլդիի թատրոն իտալ.՝ Teatro degli Arcimboldi | |
---|---|
Արչիմբոլդիի թատրոն | |
Տեսակ | Օպերային և բալետային |
Երկիր | Իտալիա |
Գտնվելու վայրը | Միլան, Իտալիա |
Հիմնադրման ամսաթիվ | 2002 |
Անվանված է | Arcimboldi? |
Ճարտարապետ | Վիտորիո Գրեգոտի |
Կայք | teatroarcimboldi.it |
Teatro degli Arcimboldi Վիքիպահեստում |
Արչիմբոլդին կառուցվել է 27 ամսվա ընթացքում՝ 2001 թվականի դեկտեմբերին Լա Սկալա հայտնի թատրոնի վերականգնման ժամանակավոր փակման կապակցությամբ։
Նախագծի հեղինակն էր Վիտորիո Գրեգոտին՝ ճարտարապետներ Մարիո Բոտտայի և Էլիզաբեթ Ֆաբբրիի հետ համագործակցությամբ։ Թատրոնի շենքը ունի 2375 տեղանոց երկաստիճան լսարան։ Թատրոնը բացվել է 2002 թվականի հունվարի 19-ին՝ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» բեմադրությամբ։
Լա Սկալայում բեմադրությունների վերսկսումից հետո Արչիմբոլդիի թատրոնը դարձել է ինքնուրույն թատրոն, բայց աշխատում է «Լա Սկալա»-ի հետ։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Beauvert, Thierry, Opera Houses of the World, New York: The Vendome Press, 1995
- Lynn, Karyl Charna, Italian Opera Houses and Festivals, Lanham, Maryland: The Scarecrow Press, Inc., 2005. ISBN 0-8108-5359-0
- Plantamura, Carol, The Opera Lover’s Guide to Europe, Secaucus, New Jersey: Carol Publishing Group/Citadel Press, 1996, ISBN 0-8065-1842-1