Արուս Գուլանյան

հայ երգիչ

Արուսյակ Հրաչիկի Գուլանյան (նոյեմբերի 2, 1957(1957-11-02), Ծովագյուղ, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2011)։ Արցախյան պատերազմի մասնակից է, արժանացել է ՀՀ ՊՆ Գարեգին Նժդեհ, Անդրանիկ Օզանյան, Մարշալ Բաղրամյան, Վազգեն Սարգսյան շքանշանների։

Արուս Գուլանյան
Ծնվել էնոյեմբերի 2, 1957(1957-11-02) (66 տարեկան)
Ծովագյուղ, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՍայաթ-Նովա աշուղական երգի անսամբլ
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն

խմբագրել

Արուս Գուլանյանը ծնվել է 1957 թվականին Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում։ 1976 թվականին ավարտել է Երևանի բժշկական ուսումնարանը, 1978 թվականին՝ Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլին կից երգի ստուդիան։ 1992-2004 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլի մեներգչուհի, 1997 թվականից՝ Ջիվանու անվան աշուղական դպրոցի ուսուցչուհի, 2004 թվականից՝ «Նազանի» ժողգործիքների անսամբլի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար[1]։

Մասնակցել է Արցախյան ազատամարտին, երգով ոգևորել ազատամարտիկներին[2]։

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել
  • Հայաստանի վաստակավոր արտիստ (2011)[3]
  • ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ մեդալ»
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ
  • ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» հուշամեդալ
  • ԱԺ նախագահի կողմից հուշամեդալ
  • ՀՀ ԿԳՆ «Ոսկե մեդալ»
  • ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»

Մեջբերումներ Արուս Գուլանյանի մասին

խմբագրել
  Դու արժանի ես երգին և երգն է քեզ արժանի։ Քո երգի մեջ արև ու հուր կա, անսահման սեր ու փողփողուն գույն, քո երգից լույս է հորդում, քո երգից ծունկ է ծալվում ու կենաց ծառն է բացվում։  
  Արուսի ձայնը հնչեղ է մեր տաճարների զանգերի նման, ջինջ ու անապական է մեր լեռնային զուլալ աղբյուրների նման։ Նրա երգը հայեցի է մեր հնամենի մայրենիի նման։  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Արուս Գուլանյանի մասին zarkfoundation.com կայքում».
  3. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  4. Արուս Գուլանյանը ազգային երգչուհի է`ազգային հարստություն

Արտաքին հղումներ

խմբագրել