Արուսյակ Հովհաննիսյան
Արուսյակ Վաչագանի Հովհաննիսյան, (Մայիսի 31, 1963, Երևան, Հայաստան), մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ[1]։
Արուսյակ Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | Մայիսի 31, 1963 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Կրոն | Քրիստոնյա |
Աշխատանք | ՀՊՄՀ |
Ծնողներ | Վաչագան Հովհաննիսյան |
Հայրը՝ բանաստեղծ, մանկավարժ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ Վաչագան Հովեի Հովհաննիսյան։ Եղբայրը՝ բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Հովեյան (Հովհաննիսյան)։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Կրթություն
խմբագրել- 1996-2001 թթ.՝ Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Ընդհանուր մանկավարժության ամբիոնի։
- 1982-1987 թթ.՝ Երևանի Պետական Համալսարան` Բանասիրական ֆակուլտետ։
Գիտական աստիճան
խմբագրելՄանկավարժական գիտությունների թեկնածու /2006 թ․/, մասնագիտությունը՝ ԺԳ.00.01-«Մանկավարժության տեսություն և պատմություն»։ Ատենախոսության թեման՝ «Երևանի հոգևոր թեմական դպրոցը որպես 19-րդ դարի ազգային մշակույթի կենտրոն»[1]։
Կարդացվող դասընթացներ
խմբագրելԱրուսյակ Հովհաննիսյանի կարդացվող դասընթացներն են՝ Կրթության և մանկավարժական մտքի պատմություն, Տեսական մանկավարժություն, Էթնոմանկավարժություն, Սոցիալական մանկավարժության պատմություն, Մանկավարժական հաղորդակցում, Կառավարման մեթոդաբանություն, Հայ դպրոցի և մանկավարժական մտքի պատմություն, Մանկավարժական հետազոտությունների մեթոդաբանություն։
Անդամակցություն
խմբագրել1. 2009-2013 «Կրթությունը և գիտությունը Արցախում» գիտամեթոդական և գիտահանրամատչելի պարբերականի, «Ընտանիք և դպրոց», «Նախաշավիղ» ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ։
2. 2009-2014 ԿԱԻ Տարրական դասարանների մայրենի լեզվի դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների առարկայական հանձնաժողովի անդամ։
3. 2010-2021 թ. Հայաստանի նախագահին կից Հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնաժողովի անդամ։
4․ 2006-2010 թ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի կողմից «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման» ծրագիր որպես՝ վերապատրաստող դասախոս[2]։
Հանձնաժողովի նախագահ
խմբագրել1 . 2013 թ., 2014 թ., 2015 թ., 2018 թ. Արցախի պետական համալսարանի Տարրական կրթության և հոգեբանության ֆակուլտետ՝ պետական ատեստավորման ավարտական քննությունների հանձնաժողովների նախագահ։
2. 2014 թ., 2015 թ., 2016 թ. Գավառի պետական համալսարանի՝ պետական ատեստավորման ավարտական քննությունների հանձնաժողովների նախագահ` տարրական և նախադպրոցական կրթության ֆակուլտետներ։
3. 2016 թ., 2017 թ., 2018 թ., 2022 թ․ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան՝ պետական ավարտական ատեստավորման քննությունների հանձնաժողովների նախագահ։
Աշխատանքներ
խմբագրել70-ից ավելի թեկնածուական ատենախոսություննների ընդդիմախոսություններ՝ ԵՊՀ, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետակական համալսարան, ՀՊՄՀ, նաև բազմաթիվ կարծիքներ և գրախոսություններ ուսունամեթոդական ձեռնարկների և հոդվածների վերաբերյալ։
Արուսյակ Հովհաննիսյան ունի պաշտպանված երեք գիտության թեկանածու՝
1. Գայանե Եգանյան՝ «Դիագնոստիկայի տեսական և մեթոդաբանական վերլուծությունը մանկավարժության մեջ» խորագրով[3]։
2. Աննա Համլետի Ստեփանյան՝ «Նորարարական գործընթացների կառավարման համակարգը ժամանակակից դպրոցում» խորագրով[4]։
3. Արմինե Հրաչիկի Դալլաքյան՝ «Տարրական դպրոցի ուսուցչի մասնագիտական կոմպետենտության ձևավորումը կրթական բարեփոխումների պայմաններով» խորագրով[5]։
Վերապատրաստումներ
խմբագրել- 2012 թ. Հայաստանի Ազգային անվտանգության աշխատակիցների վերապատրաստման ծրագրին՝ որպես վերապատրաստող դասախոս։
- 2012 թ. ՀՀ ՊՆ բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների վերապատրաստման ծրագրին՝ որպես վերապատրաստող դասախոս։
- 2015 թ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստման ծրագրին՝ որպես վերապատրաստող դասախոս։
- 2016 թ. Երևանի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստման ծրագիր` որպես վերապատրաստող դասախոս[2]։
Հրապարակումներ
խմբագրելՀեղինակ է 65 գիտամանկավարժական հոդվածների, 11 վեբինարների, ինչպես նաև՝
1. «Հոգեբանամանկավարժական բառարան», Եր., 2014թ., 254 էջ[6]։
2. «Մանկավարժական հաղորդակցում» ուսումնամեթոդական ձեռնարկ, Եր., 2011 թ., 202 էջ։
ՈՒսումնական ձեռնարկներ
խմբագրել1 .«Ներառական կրթության տեսություն և պրակտիկա», ուսումնական ծրագիր, Եր., 2012 թ. 47 էջ։
2. «Կենսաբանական տերմինների ընդարձակ բացատրական» բառարան․ ՀՀ Գիտ. ազգային ակադեմ. Երևան, 2018 թ. Երևան, 360 էջ[2]։
Պարգևներ
խմբագրել2007 թ. պարգևատրվել է պատվոգրով՝ Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում մանկավարժական կադրերի պատրաստման գործում ունեցած ներդրման համար[2]։
Հեռուստառադիո հաղորդումներ
խմբագրել1․ Հայ էթնոսին բնորոշ է ազգային ինքնատիպ արժեհամակարգը․ «Ժամանակի վկան»[7]
2․ Ազգային արժեհամակարգի շնորհիվ կարող ենք պահպանել մեր տեսակը․ «Ժամանակի վկան»[7]
3․ Հաջողության բանաձև- Սոցիալական մանկավարժություն. մանկավարժական հաղորդակցություն[8]
4․ «Մեր տունը կարծես Թումանյանական վերնատունը լիներ»[9]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Supreme Certifying Committee». bok.am. Արխիվացված է օրիգինալից 2022-05-27-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 22-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Արուսյակ Վաչագանի Հովհաննիսյան». aspu.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Դիագնոստիկայի Տեսական և մեթոդաբանական վերլուծությունը մանկավարժության մեջ (սեղմագիր)» (PDF).
- ↑ «ԱՆՆԱ ՀԱՄԼԵՏԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ «ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴՊՐՈՑՈՒՄ», սեղմագիր» (PDF).
- ↑ «ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՀՐԱՉԻԿԻ, «ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ», սեղմագիր» (PDF).
- ↑ Գեվորգյան, Սրբուհի Ռաֆիկի; Հակոբյան, Նաիրա Ռաֆիկի; Սարատիկյան, Լիլիթ Հայկարամի; Հովհաննիսյան, Արուսյակ Վաչագանի (2014). Հոգեբանամանկավարժական բառարան. Heghinakayin hratarakutʻyun. ISBN 978-99941-2-997-3.
- ↑ 7,0 7,1 «Ազգային արժեհամակարգի շնորհիվ կարող ենք պահպանել մեր տեսակը․ Արուսյակ Հովհաննիսյան․ «Ժամանակի վկան»». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2022 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Հաջողության բանաձև- Սոցիալական մանկավարժություն. մանկավարժական հաղորդակցություն, Վերցված է 2022 թ․ մայիսի 9-ին
- ↑ ««Մեր տունը կարծես Թումանյանական վերնատունը լիներ».Արուսյակ Հովհաննիսյան».