Արոտականաչ

Արոտականաչ (լատին․՝ herbae), միամյա վերգետնյա ընձյուղներով բույսեր։

Նկարագրություն խմբագրել

Որպես կանոն՝ չեն առաջացնում պերիդերմ, կամբիումի ակտիվությունը թույլ է։ Միամյա արոտականաչը չունի վեգետատիվ վերականգնման օրգաններ և ծաղկելուց ու պտղաբերելուց հետո բույսերը չորանում են արմատային համակարգի հետ միասին՝ թողնելով միայն սերմեր։ Բազմամյա արոտականաչն ունի ստորգետնյա (կամ գետնամերձ) բազմամյա ընձյուղներ կամ դրանց հատվածներ՝ վերաճման բողբոջներով։ Արոտականաչը տարածված է ամենուրեք՝ մարգագետիններում, տափաստաններում, դաշտերում, անտառներում, անապատներում ու տունդրայում։ Արոտականաչններ են մշակաբույսերի մեծ մասը, ինչպես նաև խոտհարքների և արոտավայրերի բուսականությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։