Կամբիում
Կամբիում (լատին․՝ cambium - փոխանակություն բառից), բույսերի արմատ և ցողուն գոյացնող հյուսվածք (մերիսթեմա), հիմնականում բնորոշ է մերկասերմերին և երկշաքիլավորներին։ Շնորհիվ կամբիումի գործունեության, առանցքային օրգանների աճը տեղի է ունենում հաստությամբ։ Այն արտաքինից առաջացնում է երկրորդային ֆլոեմա (լուբ), ներսից՝ երկրորդային քսիլեմա (բնափայտ)։ Առաջանում է պրոկամբիումի բջիջներից, որոնք գտնվում եմ առաջնային ֆլոեմայի և քսիլեմայի միջև և պերիցիկլից։ Տերևներում չկա կամբիում, իսկ եթե լինում է, ապա նրա գործունևոթյունը վաղ է մարում։ Ըստ ձևի կամբիումի բջիջները պրոզենքիմային են, սրածայր երկարացած և տեղադրված են օրգանի երկարությամբ։ Կամբիումի գործունեությունը ամռանը և աշնանը դադարում է։ Այդ պարբերականությամբ է պայմանավորված տարեկան օղակների առաջացումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 200)։ |