Արոմ օ Ժեն դե Մարկ (պանիր)

Արոմ օ Ժեն դե Մարկ կամ Արոմ օ Ժենե դե Մարկ (ֆր.՝ Arôme au gêne de marc), կովի կաթից պատրաստվող Ֆրանսիական սեզոնային փափուկ պանիր։

Արոմ օ Ժեն դե Մարկ
Tomme-au-Marc-de-Raisin.jpg
Տեսակպանիր կովի կաթից, ֆրանսիական պանիր և պանրագործարանի պանիր
Առաջացման երկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ՏարածաշրջանLyon region?
Կաթկովի կաթ
ԱնունովLyon region?
Commons-logo.svg Arôme de gêne de marc Վիքիպահեստում

ՊատրաստումԽմբագրել

Պանիրը պատրաստվում է ավանդական տեխնոլոգիայով, որը կիրառվում է Լիոն գինեգործական տեղանքում։ Ռիգոտ, Սեն-Մարսելեն, Պելարդոն կամ Պիկոդոն տեսակի արդեն պատրաստի պանիրները տեղավորում են խաղողի կեղևներից և կորիզներից բաղկացած, գինեգործությունից մնացած սպիրտային հյութով լցված խորը տարայի մեջ՝ սովորաբար տակառի։ Ամսվա ընթացքում պանիրը ներսծծվում է հեղուկով, որը նրան համ ու հոտ է տալիս։ Սովորաբար պանիրը պատրաստ է լինում աշնան վերջին[1][2]։

ՆկարագրությունԽմբագրել

Պանրի գլուխներն ունեն 6-7 սանտիմետր տրամագծով և 2-3 սանտիմետր հաստությամբ, 80-120 գրամ քաշով սկավառակի ձև։ Պանիրը պատված է խաղողի քուսպի մեծ քանակությամբ բնական կեղևով։ Փափուկ մասսան կարող է տարբեր խտության լինել, երկարատև պահելուց հետո այն փափուկ և յուղալի պանրից կարող է դառնալ ավելի պինդ պանիր։ Արոմ օ Ժեն դե Մարկը ունի խմորասնկերի վառ արտահայտված քաղցր յուղային համ[1][2]։

Այն օգտագործվում է որպես անկախ ուտեստ, զուգորդվում է թեթև Բոժոլե-վիլլյաժ և աղանդերային գինիների հետ[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Джульет Харбатт Лучшие сыры мира. — М.: Издательство «BBPG», 2012. — 352 с. — ISBN 978-5-93679-168-0