Արշավիր Մեժլումյան

անասնաբույժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մեժլումյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արշավիր Արամայիսի Մեժլումյան (հոկտեմբերի 27, 1928(1928-10-27), Ծաղկաշատ, Հայաստան - դեկտեմբերի 14, 2002(2002-12-14), Երևան, Հայաստան), հայ անասնաբույժ, կենսաբանական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1984)։

Արշավիր Մեժլումյան
Ծնվել էհոկտեմբերի 27, 1928(1928-10-27)
Ծաղկաշատ, Հայաստան
Մահացել էդեկտեմբերի 14, 2002(2002-12-14) (74 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունանասնաբույժ
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան

Կենսագրություն խմբագրել

Արշավիր Մեժլումյանը ծնվել է 1928 թվականի հոկտեմբերի 27-ին Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղում։ 1961 թվականին ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։ 1982-1985 թվականներին եղել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների ամբիոնի վարիչ, իսկ 1985-1989 թվականներին՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։ 1990–1997 թվականներին եղել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր, իսկ 1997-2002 թվականներինին՝ «Մանես-Վալեքս» ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ։

Արշավիր Մեժլումյանի աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների բուժման և կանխարգելման միջոցառումների մշակման խնդիրներին։

2000 թվականին եղել է բնապահպանության և կենսագործունեության անվտանգության միջազգային գիտությունների ակադեմիայի անդամ։

Մահացել է 2002 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արշավիր Մեժլումյան Արամայիսի». hush.am. 05.08.2023.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։