Արշավիր Գազանճյան (մարտի 1, 1922(1922-03-01), Քոնիա, Քոնյայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 2013), հայ ռեժիսոր, դերասան և դրամատուրգ։

Արշավիր Գազանճյան
Ծնվել էմարտի 1, 1922(1922-03-01)
ԾննդավայրՔոնիա, Քոնյայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է2013
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունթատերական գործիչ, բեմադրող ռեժիսոր և դերասան

Կենսագրություն խմբագրել

Արշավիր Գազանճյանը ծնվել է 1922 թվականին, Թուրքիայի Քոնյա քաղաքում։ Նա ընտանիքի հետ ներգաղթել է Աթենք և հաստատվել Ֆիքս գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Ֆիքսի ազգային դպրոցում։ Արշավիրի սերը հայ թատրոնի հանդեպ ի հայտ է եկել շատ վաղ տարիքից՝ սկզբում որպես դերասան, հետո՝ որպես ռեժիսոր, բեմանկարիչ, զգեստների նկարիչ։ Հետագայում ուսումը շարունակել է Աթենքի ֆրանսիական Ղևոնդյան լիցեյում։

Թատրոնից բացի Արշավիրը սեր է ունեցել երաժշտության հանդեպ։ Նա սովորել և նվագել է ակորդեոն[1]։ Հիմնադրել է «Տավիղ» և «Կոմիտաս» նվագախմբերը։ Բեմադրել է բազմաթիվ հաջողված ժողովրդական օպերետներ[2]։

1947 թվականից ստանձնել է Համազգայինի թատերախումբի ղեկավարությունը, եղել է թատերավար, բեմադրիչ, դիմահարդար։

Արշավիր Գազանճյանը մոտ 70 տարի մասնակցել է հունահայ գետարվեստական կյանքին։

2003 թվականին նրա անունով է կոչվել հունական Համազգային թատերախումբը՝ թատրոնին մատուցած անվերապահ ծառայության համար։

Արշավիր Գազանճյանը մահացել է 2013 թվականին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գազանճեան Արշաւիրի քաղցր յիշատակին».
  2. 2,0 2,1 «- Hamazkayin - Armenian Educational and Cultural Society». web.archive.org. 2016 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել