Արշակ Զաքարյան

կինոռեժիսոր

Արշակ Զաքարյան (օգոստոսի 8, 1968(1968-08-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր, սցենարիստ, հասարակական գործիչ, Շանթ հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ և վարող[1], «Հայոց ազգային գվարդիա» հասարակական կազմակերպության ղեկավար։

Արշակ Զաքարյան
Ծնվել էօգոստոսի 8, 1968(1968-08-08) (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1991)
Մասնագիտությունկինոռեժիսոր, հաղորդավար և սցենարիստ
ԱշխատավայրՇանթ հեռուստաընկերություն

ԿենսագրությունԽմբագրել

Արշակ Զաքարյանը ծնվել է 1968 թվականի օգոստոսի 8-ին, Երևանում։ Սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում։ 1978-1984 թվականներին սովորել է Երևանի մանկական թատրոնում[2]։ 1985-1991 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիական ֆակուլտետում։

2015 թվականին նախաձեռնել է «Օժանդակ օգնություն բանակին» համացանցային ակցիան[3][4]։

Ձեռնարկատիրական գործունեությունԽմբագրել

 
ՀՄԴ կտրոն

2020 թվականի փետրվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իր այցելած Արցախի ռեստորաններից մեկում ՀԴՄ կտրոն պահանջելուց հետո աշխատակիցները չեն կարողացել տրամադրել այն, ինչից հետո նա զանգահարել է Արցախի Հանրապետության հարկային ծառայությանը՝ պահանջելով տուգանել ռեստորանը[5]։ Հետագայում պարզվել է, որ Փաշինյանը ընտանիքի հետ փետրվարի 2-ին այցելել էր Երևան-Ստեփանակերտ ճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում: գտնվող Ari Resort ռեստորան, որի սեփականատերն է Արշակ Զաքարյանը: Զաքարյանը դեռ փետրվարի 3-ին հայտնել էր հանրությանը տեղի ունեցած միջադեպի մասին և նշել, որ իրենք հաստատագրված վճար են տալիս, ինչի դեպքում ՀԴՄ կտրոն տպելը որևէ նշանակություն չունի: Մասնավորապես, Զաքարյանը նշել էր հետևյալը.

  Ես սիրալիր պատասխանում եմ՝ պարոն վարչապետ, ՀԴՄ ապարատը չի աշխատում։ Միանգամից ասեմ, որ մենք այստեղ Արցախի հարկային հաստատագրված հարկ ենք վճարում, այսինքն՝ ՀԴՄ չխփելու իմաստ գոյություն չունի, ՀԴՄ-ից չօգտվել, չտալ՝ անիմաստ է… Հայաստանի նման չէ այստեղ, և այս ռեստորանային համալիրը հաստատագրված վճար է տալիս։ Անկախ, թե մենք ինչքան ՀԴՄ կխփենք՝ 10 մլն, թե 500 դրամ, մեր հաստատագրված վճարը նույնն է։ Այս ամենը բացատրվում է պարոն վարչապետին և ասվում է՝ հո մենք մեր թշնամի՞ն չենք, որ Ձեզ ՀԴՄ չտանք, տեսնում եք, որ չի ստացվում[5]:  


Չնայած այն բանի, որ Զաքարյանի խոսքով ՀԴՄ չտպելու հանգամանքը որևէ կերպ չի ազդում իր հարկային պարտավորությունների վրա, քանի որ ինքը հանդիսանում է հաստատագրված հարկ վճարող, Փաստերի ստուգման հարթակի հաղորդմամբ, Արցախի Հանրապետության «Հաստատագրված վճարների մասին մասին օրենքը նախատեսում է այլ բան: Մասնավորապես, համաձայն այդ օրենքի 33-րդ հոդվածի, «հաստատագրված հարկ վճարող չեն համարվում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող այն անձինք, որոնց կողմից եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) սպասարկման մակերեսի 1 քառակուսի մետրի հաշվով ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է 200 հազար դրամը (սահմանային չափը)»: Համաձայն Փաստերի ստուգման հարթակի, եթե ենթադրյալ «սուբյեկտն ունի 10 քմ մետր առևտրային տարածք, ապա եռամսյակի համար հաստատագրված վճարը կգանձվի մինչև 2 մլն ապրանքաշրջանառության դեպքում, հակառակ դեպքում՝ տվյալ եռամսյակի համար վերահաշվարկ է կատարվում, և հարկը վճարվում է ոչ թե հաստատագրված, այլ ավելացված արժեքի հարկով և եկամտահարկով կամ շահութահարկով»։ Հաստատագրված վճարների չափի պարագայում «կախված սպասարկման սրահի մակերեսից, փակ կամ բացօթյա լինելու հանգամանքից, տեղանքից՝ կիրառվում են տարբեր գործակիցներ՝ հաշվարկն իրականացնելու և վճարման չափը սահմանելու համար (օրենքի 34, 35 և 36 հոդվածներ)»[5]:

Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային վարչարարության մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժնի պետ Արմինե Մուսայելյանի խոսքով, եթե անգամ հաստատագրված վճար է վճարվում, ՀԴՄ կտրոն տպելը պարտադիր է հետևյալ պատճառով.

  «Որովհետև եկամտային հարկը հենց կախված է նրա արտացոլած եկամուտներից։ Անհատ ձեռնարկատերերը վճարում են տարեկան արդյունքներով եկամտային հարկ, որը յուրաքանչյուր ամսվա համար նվազագույնը 5000 դրամ է կազմում, բայց տարեկան կտրվածքով հաշվարկվում է եկամուտ՝ հանած ծախսեր, և ստացված զուտ շահույթից 10 տոկոս հարկ։ Հիմա եթե ինքը եկամուտը թաքցնի, պարզ է, չէ՞, որ հարկը կմնա նվազագույն 60,000 դրամ, իսկ եթե իրական եկամուտը ցույց տա, կարող է այդ 60 000-ից ավելին տա։ Ենթադրենք՝ ընդհանուր եկամուտը 2 մլն է, ծախսը 1 մլն է, այդ զուտ 1 մլն եկամտի 10 տոկոսը 100,000 կլինի, բայց կստացվի, որ 60,000 է եկամտահարկ տալիս[5]  


Այդպիսով, եզրակացնում է Փաստերի ստուգման հարթակը, Զաքարյանի պնդումը այն մասին, թե «անկախ շրջանառության ծավալներից՝ վճարվող հարկը նույնն է, չի համապատասխանում իրականությանը, քանի որ որոշակի շեմ անցնելուց հետո հաստատագրված վճարն այլևս կիրառելի չէ», իսկ շրջանառության ծավալների ցուցիչը հենց տպված ՀԴՄ-ներն են[5]։

ՖիլմերԽմբագրել

  • «Անպետքը»[6],
  • «Բոյկոտ»`քարոզչական կարճրամետրաժ ֆիլմ[7],
  • «Կինը»[8],
  • «Շունչը»[9]։

ՄրցանակներԽմբագրել

  • «Նոֆի» փառատոնի շրջանակներում Ա.Զաքարյանի «Կինը» (2012թ.) ֆիլմը արժանացել է «Լավագույն հայրենասիրական ֆիլմ» մրցանակի[10]:

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա` երկու աղջիկ, մեկ տղա։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել