Արշակ Դուրգարյան
Արշակ Հակոբի Դուրգարյան (հոկտեմբերի 1, 1923[1], Գանձա, Վրաստան - սեպտեմբերի 27, 1989[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր (1984)։
Արշակ Դուրգարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1923[1] Գանձա, Վրաստան |
Մահացել է | սեպտեմբերի 27, 1989[1] (65 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1949) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1983) և պրոֆեսոր (1984) |
Պրոֆեսոր, քիմիկոս Անժելո Դուրգարյանի եղբայրը։
Կենսագրություն խմբագրել
Ուսումնառությունը սկսել է Գանձայում։ 1938-1941 թվականներին սովորել է Թբիլիսիի մանկավարժական ուսումնարանում։ 1941 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել հատուկ հետախուզական վաշտում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1942 թվականին ռազմաճակատ մեկնելուց առաջ ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ 1943 թվականին զորացրվել է վիրավորվելու պատճառով։ Մեկ տարի աշխատել է Գանձայի դպրոցում որպես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ[2]։ 1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1987-1989 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են իրական բյուրեղների ֆիզիկային։ Մշակել է բյուրեղներում ուլտրաձայնի կլանման ուսումնասիրության դասական եղանակ, հայտնաբերել դիսլոկացիաներով պայմանավորված միկրոպլաստիկության առկայությունը Ge և Si հոծ բյուրեղներում, ինչպես նաև լուսաձայնական երևույթն այդ բյուրեղներում։ Բացահայտել է դիսլոկացիաների թռիչքաձև շարժման օրինաչափությունը, հայտնաբերել ուլտրաձայնի դիսլոկացիոն կլանման սպեկտորը։ Ստեղծել է ռադիոակտիվ ճառագայթման նկատմամբ կայուն ձայնական աղմուկների փոխակերպիչ[3]։
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայությունների համար» մեդալով, ՀԽՍՀ ԳԽ պատվոգրով ր այլ մեդալներով։ Պարգևատրվել է նաև ԽՍՀՄ ԳԱ Աստրոսովետի և ԽՍՀՄ բարձրագույն դպրոցների նախարարության պատվոգրով[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Դուրգարյան» հոդվածին։ |