Արյունահոսող պողպատ (ֆիլմ)

«Արյունահոսող պողպատ» (չին.՝ 机器之血), ռեժիսոր և սցենարիստ Լեո Չժանի չինական գիտաֆանտաստիկ թրիլերը: Գլխավոր դերերում հանդես են եկել Ջեքի Չանը, Թես Հոբրիչը և Կալեն Մուլվեյը: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի դեկտեմբերի 22-ին: Սա Չանի կարիերայում առաջին գիտաֆանտաստիկ ֆիլմն է[1]:

Picto infobox cinema.png
Արյունահոսող պողպատ
Bleeding Steel
343px-BleedingSteel.jpg
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան
Ժանրգիտաֆանտաստիկ էքշն
Թվականդեկտեմբերի 22, 2017
Լեզուանգլերեն
ԴերակատարներՋեքի Չան, Show Luo?, Ouyang Nana?, Tess Haubrich?, Քալեն Մուլվեյ և Damien Garvey?
Պատմվածքի վայրՕվկիանիա
Նկարահանման վայրՍիդնեյ, Թայբեյ և Պեկին
ԿինոընկերությունHeyi Pictures?
Տևողություն110 րոպե

ՍյուժեԽմբագրել

Հատուկ նշանակության փորձառու գործակալը պայքարում է երիտասարդ կնոջը կազմակերպության չարագույժներից պաշտպանելու համար: Միաժամանակ նա զգում է հատուկ կապ այդ կնոջ հետ, կարծես թե նրանք արդեն հանդիպել են այլ կյանքում:

ԴերերումԽմբագրել

  • Ջեքի Չան[2] - Լին Դուն
  • Շոու Լո[3] - Լի Սեն
  • Նանա Օույան[3] - Նենսի
  • Թես Հոբրիչ[3] - սևազգեստ կին
  • Կալեն Մուլվեյ[3] - Էնդրյու
  • Էրիկա Սյահոու[3] - Սյաո Սու (Սյուզան)
  • Դեմիեն Հարվի - Ռիք Ռոջերս
  • Քեյթլին Բոյե - թմրամոլ
  • Դեյվիդ Թորոք - սևազգեստ տղամարդ

ԱրտադրությունԽմբագրել

2016 թվականի հունիսին «Village Roadshow Pictures Asia» և «Heyi Pictures» ընկերությունները հայտարարեցին Ջեքի Չանի գլխավոր դերակատարմամբ գիտաֆանտաստիկ թրիլերի համատեղ արտադրության և ֆինանսավորման մասին, որի ռեժիսորն ու սցենարիստը պետք է լինի Լեո Չժանը[2]: Հուլիսի 27-ին հայտարարվեց ֆիլմի դերասանական կազմը, որում ընդգրկված էին Թես Հոբրիչը, Կալեն Մուլվեյը, Նանա Օույան, Էրիկա Սյահոուն և Շոու Լոն[3]:

Հիմնական նկարահանումները սկսվեցին 2016 թվականի հուլիսի 20-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում[4]: Սիդնեյում նկարահանումների ժամանակ Չանն իր հարցազրույցներից մեկում պատմել է ֆիլմում իր մասնակցության պատճառների մասին․

  Ես դեռ երիտասարդ եմ, բայց արդեն ոչ այնպես, ինչպես նախկինում, բայց դեռ ուզում եմ ինչ-որ նոր բան անել։ Ռեժիսորների հետ, նոր տեխնոլոգիաներով, իմ իրական հնարքներով և էքշնով ես ցանկացել եմ աշխատել գիտաֆանտաստիկ ֆիլմում[1]  

Նկարահանումների հաջորդ երկու փուլերն անցել են Թայբեյում և Պեկինում: Նկարահանումներն ավարտվել են 2016 թվականի դեկտեմբերի 7-ին, ինչի մասին հայտնել է դրանց մասնակից կասկադյորներից մեկը[5]:

ՔննադատությունԽմբագրել

«Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 29% է, որը հիմնված է 10-ից 4 միջին միավորով 7 գրախոսական հոդվածի վրա[6]: «Variety» շաբաթաթերթը ֆիլմը համարել է «կիբերպանկի ծամծմված փոփուրի» (անգլ.՝ corny cyberpunk pastiche), որը գրավում է միայն երեխաներին[7]: «South China Morning Post» թերթը ընդգծել է ֆիլմում «էքշնի, հումորի կամ տրամաբանության» բացակայությունը, ինչպես նաև այն, որ ֆիլմը «հագեցած է անգլերենով ծիծաղաշարժ երկխոսություններով և ավելի վատ խաղով»[8]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Pip Bulbeck (2016-07-28)։ «Jackie Chan Talks Sci-Fi, Love Interests and Jumping Off the Sydney Opera House» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2017-10-18 
  2. 2,0 2,1 Patrick Frater (2016-06-15)։ «Village Roadshow Pacts With China’s Heyi on Jackie Chan Sci-fi ‘Bleeding Steel’» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2017-10-18 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Patrick Frater (2016-07-27)։ «Jackie Chan’s ‘Bleeding Steel’ Adds Australian Cast» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2017-10-18 
  4. «Jackie Chan has been spotted in Sydney filming his latest action movie Bleeding Steel» (անգլերեն)։ Daily Telegraph։ 2016-07-23։ Վերցված է 2017-10-18 
  5. «Публикация Thomas Hacikoglu в Instagram» (անգլերեն)։ Instagram։ 2016-12-07։ Վերցված է 2017-10-20 
  6. «BLEEDING STEEL (2017)» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2018-01-11 
  7. Maggie Lee (2017-12-31)։ «Film Review: ‘Bleeding Steel’» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2018-01-11 
  8. James Marsh (2017-12-27)։ «Film review: Bleeding Steel – globe-trotting Jackie Chan sci-fi action caper is utter nonsense» (անգլերեն)։ South China Morning Post։ Վերցված է 2018-01-11 

Արտաքին հղումներԽմբագրել