Արյանա[1] (արաբ․՝ أريانة‎‎), քաղաք Թունիսի հյուսիսում։ Համանուն վիլայեթի վարչական կենտրոնն է։

Բնակավայր
Արյանա
ԵրկիրԹունիս Թունիս
Մակերես180 կմ²
ԲԾՄ38 մետր
Բնակչություն114 486 մարդ
Հեռախոսային կոդ0021671
Փոստային դասիչ2080
Պաշտոնական կայքcommune-ariana.gov.tn
Արյանա (քաղաք) (Թունիս)##
Արյանա (քաղաք) (Թունիս)

2004 թվականին մունիցիպալիտետը ներառել է 97 687 բնակիչ[2]։ Քաղաքը զբաղեցնում է 18 000 հեկտար տարածք և համարվում է 160 000 բնակչությամբ 7 խոշոր արվարձան ընդգրկող ագլոմերացիայի կենտրոն։ Տեղակայված է Թունիս-Կարթագեն միջազգային օդանավակայանից և Կարթագենի ավերակներից ոչ հեռու։

Պատմություն խմբագրել

Քաղաքի անվանումն արաբական չէ։ Հավանաբար այն արտացոլում է Մագրիբի ափի վանդալների տիրապետության շրջանը և բխում է լատիներեն արիանե (լատին․՝ ariani) բառից։ 16-րդ դարի սկզբի հեղինակները նշում են, որ այս բնակավայրը լի է եղել գոթերից և վանդալներից մնացած հնություններով։ Ըստ լեգենդի՝ քաղաքը անանվել է հռոմեացի գեներալի դստեր պատվին, որի արքունիքը գտնվել է շրջակայքում։

Արյանայի մերձակայքում է տեղակայված Աբու Դաբի Ֆիխր պարկը՝ հաֆսիդական արքայադստեր համար պուրակներով և ջրամբարներով։ Թունիսական պոետներն ու զբոսաշրջիկ Լև Աֆրիկացին գովերգել է Արյանայի այգիների վարդերը։ Հաֆսիդների ժամանակների մեկ այլ հիշատակում է 1270 թվականի Կարթագենում ափ իջած խաչակիրների դեմ մարտնչող սուրբ Սիդի Ամարի դամբարանը։

Հաֆսիդական կառավարիչ Աբու Աբդալահ Մահամադ ալ-Մուստանսիրը Արյանան դարձրել է կարևորագույն կենտրոն։

Արյանայում է ապրել նաև Սիդի Մահրեզը, որը համարվում է Թունիսի հովանավորը։

Արյանայի մունիցիպալիտետը կազմավորվել է 1908 թվականի հունիսի 1-ին։

Անկախ Թունիսի ստեղծումից և նրանում Արյանայի ընդգրկվելուց հետո քաղաքի բնակչությունը էապես ավելացել է, ինչը հանգեցրել է բնակարանային շինարարության բարձր տեմպերին։ Արդյունքում էապես կրճատվել է այգիների և պատմական շինությունների թիվը։ Պահպանվածների թվում են․

  • Բեն Էյդ ապարանքը - միջնադարյան կառույց, որտեղ 1983 թվականից գտնվում է քաղաքային խորհուրդը։
  • Բակուշի ապարանք - ներկայումս գտնվում է Պարի ազգային կենտրոնը։

Վերջին շրջանում քանդվել են Քաիդ Էսսեբսի և Մեստերիի պալատները և Բակուշի հնագույն շինությունը։ Ըստ պլանի՝ հաջորդը Զաուշի պալատն է, որը գտնվում է Արյանայից դեպի Թունիս ճանապարհին։

Տնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսություն խմբագրել

Արյանան ավանդաբար հայտնի է գյուղատնտեսական մթերքների արդյունահանմամբ և վարդերի աճեցմամբ։

Բիր Բելհաս պարկում վարդերի այգին զբաղեցնում է շուրջ 3000 մ²։ Նրա մեջ կա 16000 վարդի թուփ, որոնցից 90%-ը պատկանում է «արյանա վարդ» տեսակին։ Այն ստացվել է 1637 թվականին Անդալուզիայում։ Դրա մոտակայքում է գտնվում վարդերի պատկերասրահը, որտեղ ներկայացված են վարդերի պատմական, բնական և մշակութային կողմերը։

Էլ Գազալի տեխնոպոլ խմբագրել

Արյանայի Էլ Գազալ տեխնոպարկը գիտատեխնիկական և կրթական կենտրոն է։ Այստեղ տեղակայված է Համացանցի թունիսական գործակալությունը։

Էլ Գազալում պատրաստում են ինժեներների և ծրագավորողների։ Այստեղ են գտնվում Թունիսի Հաղորդակցության դպրոցը և Հեռահաղորդակցական տեխնոլոգիաների բարձրագույն կենտրոնը։

Այստեղ անցկացվում են հեռահաղորդակցական խորհրդի մշակումներ և մշակումներ են արվում այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են Alcatel, Archimed, Bilog и STMicroelectronics։ Այստեղ են գտնվում «Ericsson» ընկերության սեփական ձեռնարկությունները։ Alcatel-ը և նրա ծրագրային արտադրանքների զարգացման կենտրոնը, որը համարվում Marcoussis հետազոտական և զարգացման կենտրոնի մասը, նախատեսում է այստեղ բացել ինկուբացիոն հարթակ, որպեսզի ներդրվեն ինֆորմացիոն տեխնոլոգիաների և կապի ոլորտի գոյություն ունեցող և նոր մշակումներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Карта Туниса М 1 :1 000 000. Омск, Роскартография, 2004.
  2. «Recensement de 2004 (Institut national de la statistique)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արյանա (քաղաք)» հոդվածին։