Արմուդու (ադրբ.՝ Armudu) կամ Ամանդուի բաժակ (Armudu stəkan), նաև Բոոմալի (ադրբեջաներենով) (Boğmalı), ազգային բաժակների տեսակ, որոնցով ԱդրբեջանումԻրանում) խմում են սև բայխաթեյ, բավականին թունդ թեյ[1][2][3]։ Արմուդուն Ադրբեջանական թեյի մշակույթի կարևոր տարրերից է։

Նկարագրություն խմբագրել

Արմուդուի բաժակները կարող են լինել ճենապակյա, հախճապակյա, արծաթե, բայց դասական ժանրի մնում են ապակյա և բյուրեղապակյա բաժակները, որոնց թափանցիկությունը թույլ է տալիս տեսնել թեյի գույնը։ Բաժակի ստորին հատվածը թույլ է տալիս խմիչքին մնալ հնարավորինս տաք, իսկ վերին մասի ընդլայնված հատվածը թույլ չի տալիս այրվել[4]։ Բացի այդ, բաժակների փոքր տարողությունը (100 գրամ) շատ ժամանակ չի պահանջում թեյը խմել վերջացնելու համար, որն էլ չի կորցնում իր համային հատկանիշները և խմվում է թարմ եփված[5]։

Ավանդույթ խմբագրել

Ադրբեջանցիների համար հատուկ նշանակություն ունի թեյը։ Ցանկացած ադրբեջանական տան հյուրին առաջին հերթին առաջարկում են թեյ։ Խնջույքը միշտ սկսվում է թեյով և թեյով էլ ավարտվում[6]։ Թեյ խմելու համար ազգային սպասքը «արմուդու» բաժակն է, որն իր կառուցվածքով հիշեցնում է տանձ և թարգմնավում է նաև՝ «բոոմալի», որը նշանակում է «ճնշված» և հիշեցնում է կնոջ իրան[4]։ Բաժակները չեն լցվում մինչև վերջ․ վերևում մնում է 1-2 սմ տեղ, որը հաճախ առանձնանում է բաժակի եզրից։ Այս հեռավորությունը ժողովրդի մեջ կոչվում է «դոդագ յերի», որը բառացիորեն նշանակում է «հատված շուրթերի համար»[5]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. Похлёбкин В.В. Азербайджанская кухня // Национальные кухни наших народов. — М.: Лёгкая и пищевая промышленность, 1983. — С. 163. — 304 с.
  2. Максим Павлович Ким, Борис Борисович Пиотровский Советская культура: 70 лет развития ; к 80-летию академика М.П. Кима. — Наука, 1987. — 410 с.
  3. Kommersant Publishing House Kommersant-Vlast. — Kommersant Publishing House, 2000-09-05. — 68 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  4. 4,0 4,1 «Достояние республики: легенда азербайджанского армуды - ФОТО». Day.Az (ռուսերեն). 2012 թ․ հունիսի 12. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. 5,0 5,1 «Традиции и обычаи в Азербайджане - Культура, традиции и искусство - Азербайджан - Азербайджанский клуб МГУ». 2008 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  6. «Армуду стакан (стакан грушевидный)». www.moya-planeta.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.