Ադրբեջանական թեյի մշակույթ

Ադրբեջանական թեյի մշակույթ, ադրբեջանցիների կողմից թեյի օգտագործման եղանակները, սովորույթներն ու պատմությունը։ Ադրբեջանում, որտեղ թեյախմության սովորույթը լայնորեն տարածված է[1], թեյը համարում են հյուրերի նկատմամբ հյուրընկալության և հարգանքի խորհրդանիշ[2]։ Սեղանին հիմնական ուտեստներից առաջ թեյ մատուցելը դա ավանդույթ է։ Ադրբեջանցիները կարծում են, որ թեյը զրույցի և անկաշկանդ շփման միջոց է։ Ադրբեջանում հիմնականում խմում են սև բայխաթեյ[2]։ Ադրբեջանն այսօր համարվում է Կովկասի թեյախմության դասական երկիր[3]։

Թեյարան Բաքվում։ Բացիկ 1888 թվական

2020 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկվելու համար թուրք-ադրբեջանական հայտ է ներկայացվել «Թեյի մշակույթ․ ծագումը, հյուրընկալությունը և սոցիալական փոխգործակցության խորհրդանիշը» անվան տակ[4]։

Ադրբեջանում թեյի տարածման պատմություն խմբագրել

Ադրբեջանի տարածքում օգտագործվող թեյը երկար տարիներ բերվել է Չինաստանից։

19-րդ դարի վերջում էնտուզիաստ Մ. Օ. Նովոսելովը Լենքորանի շրջանում տնկել է թեյի ծառի փորձնական հողամասեր։ Այսպիսով, 1896 թվականին նա առաջին անգամ թեյի թուփ է տնկել Ադրբեջանում՝ Լենքորանի շրջանում, որտեղ մինչև 1900 թվականն արդեն փոքր փորձարարական հողամասեր են դրվել[5]։ Բայց նրանք ձեռք չեն բերել արդյունաբերական արտադրության բնույթը, ավելին, նրանք զոհվել են 1920 թվականին։ Խորհրդային տարիներին թեյի զարգացումը հանգեցրել է նրան, որ 1928-1929 թվականներին Լենքորանի, ինչպես նաև Զաքաթալայի շրջաններում կրկին տնկվել են թեյի տնկիներ, իսկ 1932-1934 թվականներին սկսվել է տնկարկների արդյունաբերական տնկումը։ 1937 թվականին արտադրվել են ադրբեջանական թեյի առաջին տուփերը[6]։

Հաջորդող տարիների ընթացքում ԽՍՀՄ-ը մեծացրել է հայրենական՝ վրացական, կրասնոդարական, ադրբեջանական թեյի արտադրությունը, այնպես որ 1988 թվականին Ադրբեջանում արտադրվել է 38,5 հազար տոննա պատրաստի թեյ (հիմնականում սև)։ 1983 թվականին Ադրբեջանում թեյի մշակույթի համար զբաղեցվել է 9,3 հազար հեկտար տարածք[7]։

Սակայն, ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանի թեյի արտադրությունը սկսել է վատանալ և անկում ապրել։ Բացի այդ, 90-ական թվականներին թեյի արտադրության վրա խիստ անբարենպաստ ազդեցություն է ունեցել Հայաստանի հետ ռազմական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի պատճառով. 1995 թվականին թեյի արտադրության ծավալը նվազել է մինչև 1,2 հազար տոննա[6]։

Ադրբեջանում շուկայական հարաբերությունների զարգացմամբ թեյի արտադրությունը սկսել է վերակենդանանալ, այդ թվում` Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համատեղ ձեռնարկությունների միջոցով։ Երկրում արտադրվող թեյը հիմնականում կանաչ է, բայց բավականին տարածված է նաև սև թեյը («Կարմիր»՝ ըստ չինական դասակարգման), հիմնականում աճեցվում է Լենքորանի գոտում (օրինակ՝ Հաֆտոնի տեսակը)։ Ադրբեջանական թեյը սպառող է գտել հիմնականում երկրի ներսում[6], այնուամենայնիվ, այն կարելի է գտնել նաև հարևան պետությունների վաճառասեղաններին, ինչպիսիք են Թուրքիան, Ռուսաստանը (Դաղստան), Վրաստանը։

Այսօր Ադրբեջանի հիմնական թեյախմության բազաները Լենքորանի, Աստարայի, Լերիկի, Մասալինի, Զաքաթալայի և Բալականի շրջաններն են։

Այսօր Ադրբեջանում թեյի արտադրության զարգացմամբ հիմնականում աչքի է ընկնում Լենքորանի տնտեսական շրջանը։ Շեքի-Զագաթալի տնտեսական շրջանում այդ աճը համեմատաբար թույլ է[8]։

 
Ինքնաեռի և թեյի հուշարձանը Խաչմազում

Պատրաստման ձևեր խմբագրել

Ադրբեջանցիները թեյը շատ երկար են եփում։ Դրա համար օգտագործում են մեծ թրմովի թեյնիկներ՝ 500 մլ կամ 1 լիտր տարողությամբ։ Պատրաստի թեյը լցում են թրմովի թեյնիկից՝ առանց այն բացելու եռացրած կամ տաք ջրով։ Երբեմն թեյը եփում են վայրի խոտաբույսերով, ինչպիսիք են եղեսպակը, ուրցը, դաղձը, կորթինը։

Թեյի օգտագործման ավանդույթներ խմբագրել

 
Թեյը տանձաձև «Արմուդու» ավանդական բաժակում, Բաքվի թեյարանում

Թեյը հաճախ խմում են համեմունքներով՝ մեխակով, կոճապղպեղով, դարչինով, ճիլով։ Երբեմն շոգին ծարավը հագեցնելու համար թեյում վարդի ձեթ են ավելացնում։ Ադրբեջանցիները թեյ են խմում ոչ թե ճենապակյա բաժակներով, այլ ծաղկամաններ հիշեցնող տանձաձև հատուկ բաժակներով։ Այս բաժակները անվանում են «արմուդու»[9]։ Թեյը սովորաբար խմում են տաք վիճակում, իսկ որպեսզի թեյից մատները չվառվեն, բաժակը դնում են բաժակակալների վրա։

Ըստ ավանդույթի՝ թարմ պատրաստված թեյի համը չփչացնելու համար դրա մեջ շաքար կամ շաքարավազ չեն ավելացնում։ Սովորաբար թեյի հետ մատուցում են ջեմ, մի կտոր շաքար կամ քաղցրավենիք[2]։

Թեյը սովորաբար խմում են կծովի։ Առաջին կումն անելուց առաջ անպայման շաքարը թաթախում են թեյի մեջ և կծում[9]։

Թեյախմության առանձնահատկությունները խմբագրել

Ոչ մի կարևոր իրադարձություն ադրբեջանցիների կյանքում չի անցնում առանց թեյախմության։ Սակայն, թեյախմությունը ի տարբերություն ճապոնականի կամ չինականի չի հանդիսանում ինչ-որ կարևոր արարողակարգ։ Ցանկացած ադրբեջանական խնջույք սկսվում է թեյով և ավարտվում դրանով։ Թեյ բերվում է անգամ այն դեպքում, երբ հյուրը չի եկել տանտերերի հետ ժամանակ անցկացնելու, այլ գործով, մի քանի րոպեով[9]։

Ցանկացած ադրբեջանական բնակավայրում պարտադիր կա թեյարան։ Բայց, ի տարբերություն միջինասիականի, որտեղ կարելի է կուշտ ճաշել, ադրբեջանական թեյարանում մատուցվում է միայն թեյ։ Նրա հետ կարող են մատուցել կոնֆետներ, քաղցրավենիք, բայց ոչ սնունդ։ Թեյարան գալիս են միայն տղամարդիկ։ Ադրբեջանցիների համար թեյարանը յուրատեսակ տղամարդկանց ակումբ է, որտեղ քննարկում են գործերն ու նորությունները, կարդում են թերթեր, կազմում են ծրագրեր, խաղում են նարդի, պահպանում են հարաբերություններ[9][10]։

Ադրբեջանցիների համար թեյը նաև հանդիսանում է խնամախոսության ատրիբուտ։ Հարսնացուի ծնողների պատասխանը խնամախոսներին տրվում է թեյի միջոցով․ եթե թեյը մատուցում են խնամախոսներին շաքարով, նշանակում է պետք է պատրաստվել հարսանիքին, եթե շաքարը մատուցում են թեյից առանձին, ապա դա նշանակում է մերժում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Г. А. Сергеева. Цахуры: этнокультурный облик в XX веке. — Расы и народы: Наука, 2001. — Т. 26. — С. 31.
  2. 2,0 2,1 2,2 Азербайджанская кухня. Шербеты. Чай. Сладости. Печенья. — DirectMEDIA. — ISBN 9785998937460
  3. В.П. Кобычев. Изменение материальной культуры народов Кавказа за годы Советской власти / под ред. В. К Гарданова. — Хозяйство и материальная культура народов Кавказа в XIX- XX вв: материалы к «Кавказскому историко-этнографическому атласу»: Наука; Глав. ред. восточной литературы, 1971. — Т. 1. — С. 26.
  4. «Балабан, чайная церемония и Ходжа Насреддин. Азербайджанское наследие, которое войдет в Список ЮНЕСКО» (ռուսերեն). moscow-baku.ru. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  5. В. В. Похлёбкин. Чай, его история, свойства и употребление
  6. 6,0 6,1 6,2 Владимир Михайлович Семёнов. Азербайджанский чай // Чайные рецепты и чайные секреты / Под ред. Е. Н. Авадяева. — М.: Олма-Пресс, 2002. — С. 110. — 351 с. — ISBN 9785224038268
  7. И. С. Капанадзе, И. Г. Керкадзе. Полиплоидный чай. — журнал «Природа»: Издательство «Наука», 1983. — С. 44.
  8. Заур Имрани. В Азербайджане растет потребность в чайной промышленности Արխիվացված 2014-08-23 Wayback Machine
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Рустам Гаджиев. Отчаянные азербайджанцы // Коммерсант-Власть : журнал. — 2000. — № 35. Архивировано из первоисточника 19 Հոկտեմբերի 2018.
  10. Audrey L. Altstadt. The Azerbaijani Turks: power and identity under Russian rule. — Hoover Press, 1992. — С. 244. — 331 с. — ISBN 9780817991821