Արմեն Մանուկյան (դեղաբան)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Մանուկյան (այլ կիրառումներ)
Արմեն Հակոբի Մանուկյան (հունվարի 18, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դեղաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2005)[1]։
Ծնվել է | հունվարի 18, 1959 (65 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1985) |
Մասնագիտություն | դեղաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (2004) և պրոֆեսոր (2005) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԱրմեն Մանուկյանը ծնվել է 1959 թվականին Երևանում։ 1985 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1985-1989 թվականներին աշխատել է Երևանի № 1 մանկաբուժական կլինիկայում, այնուհետև՝ Գուգարքի կենտրոնական շրջանային հիվանդանոցում, 1989 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի դեղաբանության ամբիոնում, 2005 թվականից՝ պրոֆեսոր։ 1994-2002 թվականներին, միաժամանակ՝ բուժական ֆակուլտետի դեկանի տեղակալ[1]։
Աշխատանքները վերաբերում են գամմա-ամինակարագաթթվի և նրա ցիկլիկ ածանցյալների ուղեղային-պաշտպանական ազդեցության խնդիրներին, սակավաշարժության պայմաններում ուղեղի արյան շրջանառության խանգարման մեխանիզմների բացահայտմանը և բուժմանը[1]։
Անդամակցություն
խմբագրել- Հայաստանի դեղաբանների ընկերության անդամ, 1990
Երկեր
խմբագրել- Դեղաբանություն (անգլերեն, հ. 1, 2, 2003, 2004, համահեղինակ)