Արմեն Ղուլյան (ռուս.՝ Армен Гулян, հոկտեմբերի 6, 1990(1990-10-06), Չարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ընդհանուր մենամարտերի ռուսաստանցի մարզիկ (MMA), ամենաթեթև քաշային կարգի ներկայացուցիչ։ Էթնիկ հայ է, հանդես է գալիս Ռուսաստանի կողմից։ 2016 թվականի մարտից հանդես է գալիս պրոֆեսիոնալ մակարդակով, հայտնի է Fight Nights Global և Golden Team Championship կազմակերպությունների մարտական մրցաշարերին մասնակցելու շնորհիվ։ Հանդես է գալիս «Golden Team» և «Lion Heart» թիմերի համար։

Արմեն Ղուլյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝Արմեն Գարեգինի Ղուլյան
Մասնագիտացում՝Ընդհանուր մենամարտիկ
Ծննդյան ամսաթիվ՝1990 թվականի հոկտեմբերի 6
Ծննդավայր՝Չարենցավան, Հայաստան
168 սմ

Նա նաև տիտղոսավոր սիրողական մարզիկ է և ջուջուցուի Ռուսաստանի չեմպիոն, Կենտրոնական դաշնային շրջանի գրեպլինգի չեմպիոն, MMA-ի Ռուսաստանի գավաթի հաղթող։ MMA-յի և սամբոյի սպորտի վարպետ է[1]։

Կենսագրություն խմբագրել

Արմեն Ղուլյանը ծնվել է հայ ընտանիքում, Արցախյան հակամարտության ժամանակ։ 3 տարեկան հասակում Արմենն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան, Ռժև քաղաք։ Մանկուց հետաքրքրվել է սամբոյով և ձյուդոյով, հետագայում կատարելագործել է մարտական սամբոյի և բռնցքամարտի մարտական հմտությունները։ Պրոֆեսիոնալ MMA-ով սկսել է զբաղվել 2016 թվականից։ Արմենն ունի սպորտային բարձրագույն կրթություն։ Նա ծառայել է Ռուսաստանի զինված ուժերում, Հյուսիսային նավատորմում՝ Բևեռային շրջանի տարածքում։ Ստացել է ավագ սերժանտի կոչում։

Ձեռքբերումներ խմբագրել

Սիրողական կարիերա խմբագրել

Ռուսաստանի MMA գավաթակիր է (2015 թվական)[2], Ռուսաստանի MMA գավաթի արծաթե մեդալակիր (2016 թվական), Ռուսաստանի MMA առաջնության, MMA Համագործակցության գավաթի դափնեկիր (2016 թվական), գրեպլինգի կենտրոնական դաշնային շրջանի չեմպիոն (2015 թվական)։

Մասնագիտական կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ մակարդակի ընդհանուր մենամարտերում դեբյուտը նշել է 2016 թվականի մարտ ամսին, PROFSPORT GPRO 19 մրցաշարում, որտեղ առաջին փուլում հաղթել է իր մրցակից Ալեքսանդր Գրեչուշչևին։ Հետագա կարիերայի ընթացքում Արմենը պարբերաբար ելույթ է ունեցել GFC մրցաշարերում, որտեղ նա հաղթանակ է տարել Նուրբեկ Աբդուկադիրովի[3], Անտինոդորոս Միխայլիդիսի[4] նկատմամբ։ Արմենը հայտնի է նրանով, որ մշտապես ձգտում է իր մենամարտերն ավարտել նախանշված ժամկետից շուտ, այլ ոչ թե հասնել դատավորների որոշմանը։

Արդյունք Ռեկորդ Հակառակորդ Միջոց Առաջնություն Ամսաթիվ Ռաունդ Ժամանակ Վայր Ծանոթագրություն
Հաղթանակ 1-0 Նուրբեկ Աբդուկադիր Սամբիշն FNG 91/GTC 2016 թվականի մարտի 5 1 3:37
Հաղթանակ 2-0 Ատինդորոս Միխայլիդիս Սամբիշն GTC 4 2016 թվականի օգոստոսի 12 1 4:56
Հաղթանակ 3-0 Տյանչտիկբեկ Իմինժանով Սամբիշն LHC 1 2017 թվականի մայիսի 20 1 2:23
Հաղթանակ 4-0 Արտեմ Կոլոսով Սամբիշն GTC 1 2017 թվականի նոյեմբերի 3 1 N/A
Հաղթանակ 5-0 Կոմանդոր Օգլի Սամբիշն Golden Team Mytischi Arena Cup 2018 թվականի ապրիլի 28 1 2:46
Հաղթանակ 6-0 Մանուել Բեռնալ Սամբիշն UOMMA FIGHTEREVOLUTION CUP 2016 2018 թվականի մայիսի 26 1 1:38
Հաղթանակ 7-0 Ալեքսանդր Գրեչիշև Սամբիշն PROFSPORT GPRO19 2018 թվականի դեկտեմբերի 27 2 2:54
Հաղթանակ 8-0 Ալիստոն Կորդեիրո Դատավորների որոշմամբ GFC 13 & Mix Fight Events 42 2019 թվականի հուլիսի 6 5 5:00

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

sherdog.com

fighttime.ru

tapology.com

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Ղուլյան» հոդվածին։