Արմեն Եգանյան
Արմեն Գեորգիի Եգանյան (1968, հունիսի 26, Թբիլիսի), պատմաբան, դիվանագետ։
Արմեն Եգանյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1968 (55 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան և Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | պատմաբան և դիվանագետ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
- 1985-1992 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության Ֆակուլտետում, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1995-1996 թվականներին եղել է ՀՀ ԱԳՆ հյուպատոսա-իրավական բաժնի կցորդ, 1996-1997 թվականներին` ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի 3-րդ քարտուղար, 1997-2000 թվականներին՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության 3-րդ քարտուղար, 2000 թվականին՝ ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության իրավական բաժնի 1-ին քարտուղար, 2000-2002 թվականներին` ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության արտոնագրային բաժնի վարիչ, 2002-2003 թվականներին` ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ, 2003-2006 թվականներին` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, 2007-2011 թվականներին` ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության պետ։ 2011 թվականի մայիսի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[1]։ 2017 թվականի հուլիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[2]։2017 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ[3]։ 2023 թվականի մարտի 20-ին նշանակվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)[4]։
Պարգևներ և կոչումներ խմբագրել
- Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար (2012)[5]։
- ՀՀ ԱԳՆ շնորհակալագիր «Երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար», 2009
Անձնական կյանքը խմբագրել
Ամուսնացած է, ունի 3 որդի։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.