Արմեն Ալուխանյան

ազատամարտիկ

Արմեն Ալուխանյան (հունիսի 15, 1969(1969-06-15), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 9, 1992(1992-07-09), Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Արմեն Ալուխանյան
Արմեն Ալուխանյան.jpg
Ծնվել էհունիսի 15, 1969(1969-06-15)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 9, 1992(1992-07-09) (23 տարեկան)
Մահվան վայրՄարտակերտի շրջան, Արցախ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունռազմական գործիչ

ԿենսագրությունԽմբագրել

Արմեն Ալուխանյանը ծնվել է 1969 թ. հունիսի 15-ին Բաքու քաղաքում։ Ավարտել է տեղի դպրոցներից մեկը։ 1987-89 թթ. ծառայել է Խորհրդային բանակում Վրաստանի Բաթում քաղաքում։ Զորացրվելուց հետո տեղափոխվել է Արցախ։ Ծառայել է Այգեստանի վաշտում։ Մասնակցել է Խոջալուի, Ջանհասանի, Կարագյավի, Նախիջևանիկի, Փրջամալի համար մղված մարտերին։ Զոհվել է 1992 թ. հուլիսի 9-ին Մարտակերտի շրջանի Նարեշտարի ճանապարհին ականի պայթյունից։ Հետմահու պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Այգեստանի գերեզմանատանը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել