Արմեն Աբգարյան

քաղաքական գործիչ

Արմեն Բորիսի Աբգարյան (նոյեմբերի 30, 1959(1959-11-30), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։

Արմեն Աբգարյան
Ծնվել էնոյեմբերի 30, 1959(1959-11-30) (64 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԱրցախի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Արմեն Աբգարյանը ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 30-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1976 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը, իսկ 1981 թվականին՝ Արցախի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Ստեփանակերտի գինու գործարանում՝ որպես անվտանգության տեխնիկայի գծով գլխավոր ինժեներ։

1981-1983 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում՝ ստանալով լեյտենանտի կոչում։

1983-1992 թվականներին աշխատել է որպես Ստեփանակերտի արտադրական ավտոտրանսպորտային միավորման քաղաքացիական պաշտպանության ավագ ինժեներ։ Եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ և ընտրվել սկզբնական կուսակցության կազմակերպության քարտուղար։

1992 թվականի հոկտեմբերին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, իսկ 1994 թվականի սեպտեմբերին` Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, և ապա՝ հրամանատար։ 1999 թվականի հունիսից մինչև 2000 թվականի հունվարը եղել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի փոխնախարար՝ թիկունքի և սպառազինության գծով։

2000 թվականին եղել է «Կանակվա» ՍՊԸ-ի նախագահ։

2005 թվականի հունիսի 19 Ստեփանակերտի թիվ 1 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2]։

2005-2010 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Աբգարյան Արմեն Բորիսի». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2023-08-23-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
  2. «19 հունիսի 2005թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել