Արմենակ Սաքուլյան

հայ հեղափոխական

Արմենակ Մելիքի Սաքուլյան (1889, Գյուլագարակ1972, Երևան), Անդրկովկասում հեղափոխական շարժումների մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905 թվականից։

Արմենակ Սաքուլյան
Ծնվել է1889
Մահացել է1972
Մասնագիտությունհեղափոխական

1902 թվականին տեղափոխվել է Բաքու, աշխատել նավթահանքերում։ Մասնակցել է Բաքվի 1903 թվականի դեկտեմբերյան գործադուլին։ ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի հանձնարարությամբ Սաքուլյանը բոլշևիկյան թռուցիկներ է տարածել քաղաքում, աշխատել բոլշևիկյան «Կայծ» և «Նոր խոսք» թերթերի խմբագրություններում։ Հեղափոխական գործունեության համար 1908 թվականին ձերբակալվել է։ 1911-1917 թթ. ծառայել է բանակում։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո Թիֆլիսում շարունակել է հեղափոխական գործունեությունը, որի համար վերստին ձերբակալվել է։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Սաքուլյանը տեղափոխվել է Հայաստան և 1922 թվականից տնտեսական ղեկավար աշխատանք տարել հանրապետության տարբեր շրջաններում։ 1942 թվականից անհատական թոշակառու էր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 253