Արման Սարգսյան
Արման Գևորգի Սարգսյան[1] (հունիսի 4, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ։
Արման Սարգսյան | ||
| ||
---|---|---|
2019 - 2020 | ||
Նախորդող | Վալերի Օսիպյան | |
Հաջորդող | Վահե Ղազարյան | |
| ||
2021 թվականից | ||
Կրթություն՝ | ՀՀ Ոստիկանության կրթահամալիր, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա և Երևանի պետական համալսարան | |
Մասնագիտություն՝ | իրավաբան և ոստիկան | |
Ծննդյան օր | հունիսի 4, 1978 (46 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կենսագրություն
խմբագրելԱրման Սարգսյանը 2000 թվականին ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը։
2006 թվականին՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան։
2016 թվականից՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայի քաղաքագիտության տեսության և պատմության ամբիոնի հայցորդ, մի շարք գիտական հոդվածների հեղինակ։
Ավարտելով ՆԳՆ բարձրագույն դպրոցը, նշանակվել է Երևանի Խորհրդային ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի պաշտոնին, ապա` 2001-ից 2005 թվականներին Երևան քաղաքի ներքին գործերի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի օպերլիազոր։
2005-ից 2008 թվականներին՝ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի ավագ օպերլիազոր։
2008-ից 2012 թվականներին՝ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի պետի տեղակալ։
2012-ից 2014 թվականներին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության բաժնի պետ։
2014-ից 2017 թվականներին՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ (բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի) վարչության պետ։
2017-ից 2018 թվականներին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։
Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մայիսի 18-ի հրամանագրով[2] նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ։
Հայաստանի Հանրապետության նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 19-ի հրամանագրով[3] նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնակատար։
Հայաստանի Հանրապետության նախագահի 2020 թվականի մարտի 19-ի հրամանագրով[4] նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ։
Հայաստանի Հանրապետության նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 12-ի հրամանագրով[5] պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով[6]։
Հայաստանի Հանրապետության նախագահի 2020 թվականի հունիսի 8-ի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից։
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունվարի 8-ի որոշումով[7] նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։
Պարգևատրվել է մի շարք մեդալներով, կրծքանշաններով և շնորհակալագրով։
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ». www.police.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայք».
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին».
- ↑ Ոստիկանապետի պաշտոնակատարը պարգևատրվեց «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին
- ↑ «ՀՀ վարչապետի որոշումը Արման Սարգսյանին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ նշանակելու մասին». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին.