Արման Լանու

ֆրանսիացի գրող

Արման Լանու (հոկտեմբերի 24, 1913(1913-10-24)[2][3][4][…], Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ[5][1] և Փարիզ[6] - մարտի 23, 1983(1983-03-23)[2][3][4][…], Champs-sur-Marne[1]), ֆրանսիացի գրող, Գոնկուրյան մրցանակի դափնեկիր։

Արման Լանու
ֆր.՝ Armand Lanoux
Ծննդյան անունֆր.՝ Armand Louis Lanoux[1]
Ծնվել էհոկտեմբերի 24, 1913(1913-10-24)[2][3][4][…]
ԾննդավայրՓարիզի 12-րդ շրջան, Փարիզ[5][1] կամ Փարիզ[6]
Վախճանվել էմարտի 23, 1983(1983-03-23)[2][3][4][…] (69 տարեկան)
Վախճանի վայրChamps-sur-Marne[1]
Մասնագիտությունգրող, կենսագիր, նկարիչ, լրագրող և բանաստեղծ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ուշագրավ աշխատանքներQ3412891?
ԱնդամակցությունAssociation France-URSS?, Գոնկուրյան ակադեմիա, Conseil permanent des écrivains? և SACD?
Պարգևներ
Կայքarmandlanoux.fr

Կենսագրություն խմբագրել

Արման Լանուն ծնվել է Փարիզում:Կյանք մտնելով՝ սկզբնական շրջանում եղել է ուսուցիչ, անուշեղենի տուփերի ձևավորող, բանկի աշխատակից, նկարիչ, լրագրող։ 1950 թվականին դարձել է «Artheme Fayard», 1964 թվականին՝ «À la page» գրական ամսագրերի խմբագիր։ Լանուն եղել է ֆրանսիական հեռուստատեսային կոմիտեի նախագահ, նշանակվել ռադիոի և հեռուստատեսության միջազգային համալսարանի գլխավոր քարտուղար։ Ստեղծագործել է բազմաթիվ ժանրերով. գրել է վեպ, փաստագրական վիպակներ, քրոնիկներ, դրամա, բանաստեղծություններ (1953 թվականին բանաստեղծական «Ցրիչը» ժողովածուի համար արժանացել է Գիյոմ Ապոլիների մրցանակի)։ 1963թվականին Գոնկուրյան մրցանակ է ստացել «Երբ ծովը նահանջում» է վեպի համար։ 1970 թվականին Մարսել Կրավենի հետ գրել է «Հովտաշուշան» հեռուստաֆիլի սցենարը՝ ըստ Օնորե դՙ Բալզակի համանուն վեպի։ 1980 թվականին հեռուսատեսության համար գրել է Բալզակի «Շագրենի կաշին» նորավեպի հիման վրա սցենար, որը նկարահանել է Միշել Ֆավարը։ Արման Լանուն մահացել է Շան-սյուր-Մառնում 69 տարեկան հասակում։

Գրողի կարիերան խմբագրել

Լանուի առաջին վեպը «Սպանված կանդուհին» դետեկտիվն էր, որը լույս տեսավ 1943 թվականին։ Նրա առավել հասուն ստեղծագործությունը «Խելագար Գրետան» եռագրությունն է, որի մեջ մտնում են «Մայոր Վատրենը», «Ժամադրություն Բրյուգեում» և «Երբ ծովը նահանջում է» վեպերը։ Դրանք միավորված են աշխարհի խելագարվածության ընդհանուր թեմայով, խելագարվածություն, որը դրսևորվում է ինչպես հոգեկան հիվանդությունների,այնպես էլ հասարակական այլանդակությունների՝ պատերազմների, ֆաշիզմի տեսքով։ Լանուի ստեղծագործությունների գեղագիտոթյունը շաղկապված է ֆրանսիական նատուրալիզմի լավագույն ավանդույթների հետ։ 19-րդ դարի գրողների նկատամամբ նրա հետաքրքրությունը արտացոլված է «Բարև, Էմիլ Զոլա» (1954) և «Մոպասան» (1967) գրքերում։ Նատուրալիստական հնարանքներով են գրված նաև «Փարիզի կազմախոսությունը» (1954) և «Իննսունական թվականների սերը» (1961) ակնարկները, որոնցում կենցաղային և բնապատկերային ճեպանկարների հեգնանքի տակ թաքնված է բուրժուական հասարակության սուր քննադատությյունը։ Լանուն գրել է նաև բանստեղծություններ («Ցրիչը»,«Էպինալի սրբապատկերները» ժողովածուները) և թատերգություն («Ֆրակով մարդը»)։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Евнина Е. М.,Современный французский роман, М., 1962
  • Пузиков А. И., Портреты французских писателей, М. 1967
  • Wurmser A., Si la Commune m'etait conte'e..., Le Lettres françaises, # 1385, p. 8

Արտաքին հղումներ խմբագրել

http://armand-lanoux.fr