Արման Զիլճյան (անգլ.՝ Armand Zildjian, փետրվարի 18, 1921(1921-02-18), Միլթոն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - դեկտեմբերի 26, 2002(2002-12-26), Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ), ծնծղաների ամերիկահայ արտադրող և «Ավետիս Զիլճյան» ընկերության ղեկավար[2]։

Արման Զիլճյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1921(1921-02-18)
ԾննդավայրՄիլթոն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 26, 2002(2002-12-26) (81 տարեկան)
Մահվան վայրՍկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՔոլգեյթ համալսարան, Բերկլիի երաժշտական քոլեջ և Թայերի ակադեմիա
Մասնագիտություննվագարանների վարպետ
Ծնողներհայր՝ Avedis Zildjian III?[1]

Կենսագրություն խմբագրել

Արման Զիլճյանը ծնվել է Միլթոնում (Մասաչուսեթս նահանգ)։ Նա Զիլճյաններից առաջինն էր, ով ծնվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Արմանը ծնծղաներ պատրաստելու ավանդույթի ժառանգորդն էր։ Այդ արհեստը հիմնադրել էր նրա նախնի Ավետիսը, որի ընկերությունը գործունեությունը սկսել է 1623 թվականին Պոլսում։ Ընտանեկան ավանդույթի համաձայն՝ ծնծղաներ պատրաստելու գաղտնիքը փոխանցվել է միայն ավագ որդիներին, սակայն Արմանի հայրը՝ Ավետիս Զիլճյան III-ը, տեղեկությունը փոխանցել է իր երկու որդիներին՝ Արմանին և Ռոբերտին։ Մահանալուց երկու տարի առաջ Ավետիսը Արմանին նշանակել է «Ավետիս Զիլճյան» ընկերության նախագահ։ Հետագայում Ռոբերտը որոշել է զբաղվել ծնծղաների բիզնեսով՝ ստեղծելով Sabian Cymbal ընկերությունը և մրցակցելով իր եղբոր հետ[2]։

Արման Զիլճյանը սովորել է Կոլգեյթի համալսարանում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Խաղաղ օվկիանոսում՝ Միացյալ Նահանգների առափնյա պահպանության ծառայության կազմում։ Պատերազմից հետո նա վերադարձել է հոր գործարան Քվինսիում (Մասաչուսեթս), որտեղ հարվածային գործիքների աստղեր Չիք Ուեբի և Ջին Կրուպայի հետ համատեղ Ավետիսը և Արմանը հեղափոխություն են կատարել ծնծղաների բիզնեսում՝ այդ նվագարանները հարմարեցնելով թմբուկներին՝ դարձնելով ավելի բարակ[2]։

Արման Զիլճյանը քաղցկեղից մահացել է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին, Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքում գտնվող իր տանը[2]։

Նվաճումներ խմբագրել

Զիլճյանին շնորհվել է Բերքլիի երաժշտական քոլեջի պատվավոր աստիճան, նա ընդգրկված է հարվածային գործիքների փառքի սրահում և իր անունն անմահացրել է Guitar Center Rock Walk-ում (Հոլիվուդում, Կալիֆոռնիա)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Pas L. v. Genealogics — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Armand Zildjian, 81; Head of Centuries-Old Cymbal-Making Firm». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2003 թ․ հունվարի 2. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել