Արման Եղոյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արման Աշոտի Եղոյան (հունիսի 28, 1984(1984-06-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, իրավաբան, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1][2][3]։

Արման Եղոյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 10-ից
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և իրավաբան
Ծննդյան օր հունիսի 28, 1984(1984-06-28) (39 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կրթություն խմբագրել

2005 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 2005-2007 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2009 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2010-2013 թվականներին աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում։ Եղել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։

2018 թվականի հունիսի 2-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետ մամուլի քարտուղար[4]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով[1]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած չէ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».
  2. «Արման Աշոտի Եղոյան, ԱԺ պաշտոնական կայքում».
  3. «Արման Եղոյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  4. «Արման Եղոյանը՝ վարչապետի մամուլի քարտուղար».