Արման Գրիգորյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արման Գրիգորյան (այլ կիրառումներ)
Արման Սամսոնի Գրիգորյան (օգոստոսի 25, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր։
Արման Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1991) |
Գիտական աստիճան | քաղաքագիտության դոկտոր |
Մասնագիտություն | քաղաքագետ |
Աշխատանք | Լիհայի համալսարանի պրոֆեսոր |
Կենսագրություն
խմբագրելԱրման Գրիգորյանը ծնվել է Երևանում 1967 թվականին։ 1991 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքական բաժինը։ 1986-1988 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել ՀՀ Գերագույն Խորհրդի Ինֆորմացիայի ու Վերլուծության բաժնում որպես թարգմանիչ։ 1991 թվականի նախագահական ընտրություններից հետո բաժինը տեղափոխվել է նախագահի աշխատակազմ, որտեղ ստանձնել է Թուրքիայի գծով փորձագետի պաշտոնը։ 1993 թվականին տեղափոխվել է Արտաքին գործերի նախարարություն։ Նույն թվականին մեկնել է ԱՄՆ՝ ակադեմիական կրթությունը շարունակելու, որտեղ 1994 թվականին ընդունվել է մագիստրատուրա Չիկագոյի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնում։ Իրրիդենտիստական հակամարտությունների մասին մագիստրոսի թեզը գրել է հանրահայտ ամերիկյան քաղաքագետներ Ջոն Միրշայմերի ու Ջեյմս Ֆիրոնի ղեկավարությամբ։ 1997 թվականին ընդունվել է Կոլումբիայի համալսարանի քաղաքագիտության բաժնի դոկտորատուրան։ 2001-2002 թվականներին շահել է Հարվարդի համալսարանի հեղինակավոր Օլինի ինստիտուտում դոկտորական ատենախոսության վրա աշխատելու հատուկ գրանտ (pre-doctoral fellowship). 2002-2004 թվականներն ընկած ժամանակաշրջանում նույնանման գրանտով ատենախոսության վրա աշխատանքը շարունակել է Հարվարդի համալսարանի Բելֆեր կենտրոնում։ 2008 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Երրորդ Կողմերն ու Պետությունների Հակամարտությունները Փոքրամասնությունների Հետ» թեմայով։ Ատենախոսության գիտական ղեկավարներն են եղել երկու այլ հանրահայտ ամերիկյան քաղաքագետներ` Ռոբերտ Ջերվիսը և Ջեք Սնայդերը։ Նախքան դոկտորական ատենախոսության պաշտպանությունը դասավանդել է Ուեզլեյան համալսարանում և Ուիլիամ և Մերի Քոլեջում։ Ատենախոսության պաշտպանությունից անմիջապես հետո աշխատել է Շվեյցարիայի տեխնոլոգիական ինստիտուտի միջազգային հակամարտությունների ուսումնասիրության կենտրոնում, այնուհետև Միչիգանի համալսարանում։ 2012 թվականից դասավանդում է Լիհայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Ակադեմիական աշխատանքին զուգահեռ ներգրավված է Հայաստանի քաղաքական կյանքում։ 2008 թվականին պաշտպանել է Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում, ընդգրկվել Հայ Ազգային Կոնգրես դաշինքի համակարգող շտաբում և ներկայացրել դաշինքի տեսակետները Եվրոպայի Խորհրդում։ Եղել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախաձեռնող խմբի անդամ և մասնակցել կուսակցության ծրագրի մշակման աշխատանքներին։ Զանազան քաղաքական ու հասարակական թեմաներով հոդվածներ ու հարցազրույցներ է հրատարակել հայկական մամուլում։
Աշխատություններ
խմբագրել- Third-Party Intervention and Escalation in Kosovo: Does Moral Hazard Explain It? Ethnopolitics, Vol. 4, No. 2 (June, 2005), pp. 195–2013[1].
- Hate Narratives and Ethnic Conflict (Correspondence with Stuart Kaufman). International Security, Vol. 34, No. 4 (Spring 2007), pp. 180–191[2].
- Third Parties and State-Minority Conflicts, Ph.D. Dissertation, Columbia University, 2008.
- Third-Party Intervention and the Escalation of State-Minority Conflicts. International Studies Quarterly, Vol. 54, No. 4 (December, 2010), pp. 1143–1174[3].
- Ethnofederalism, Separatism, and Conflict: What Have We Learned from the Soviet and Yugoslav Experiences? International Political Science Review, Vol. 33, No. 5 (November, 2012), pp. 520–538[4].
- Concessions or Coercion? How Governments Respond to Restive Ethnic Minorities. International Security, Vol. 39, No. 4 (Spring 2014), pp. 170–207[5].
Այլ հրատարակություններ
խմբագրել- The Bear Is Back
- Testimony by Arman Grigorian Արխիվացված 2020-09-24 Wayback Machine
- The South Caucasus: a challenge for the EU(չաշխատող հղում)
- «Արման Գրիգորյան. Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում (մաս 4) Արխիվացված 2017-10-22 Wayback Machine
- «Արման Գրիգորյան. Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում (մաս 3) Արխիվացված 2017-10-22 Wayback Machine
- «Արման Գրիգորյան. Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում (մաս 2) Արխիվացված 2015-02-14 Wayback Machine
- «Արման Գրիգորյան. Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում (մաս 1) Արխիվացված 2015-02-15 Wayback Machine
- ԵԽԽՎ-ում ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյան.«Մի քիչ նամուս ունենալը բոլորովին չէր խանգարի»
- «Արևմտամետներին խորհուրդ եմ տալիս համեմատել Ռուսաստանի ու Արևմուտքի կողմից սպանված անմեղ մարդկանց քանակները վերջին 20 տարում»
- ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ (մաս 2)
- ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ (մաս 1)
- ՀԱԿ-ՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՂ Է ԴԱՌՆԱԼՈՒ ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ
Հետազոտությունների թեմաներ
խմբագրել- Ինչու՞ և ի՞նչ պայմաններում են երրորդ կողմերի միջամտությունները հանգեցնում պետությունների ու փոքրամասնությունների միջև առկա հակամարտությունների էսկալացիայի։
- Ինչու՞ են ցեղասպանությունները սովորաբար տեղի ունենում պատերազմների ժամանակ։
- Ինչպե՞ս է ուժերի հարաբերակցությունն ազդում պետությունների ու փոքրամասնությունների հակամարտությունների դինամիկայի վրա։
- Արդյո՞ք էթնիկական սկզբունքով ֆեդերալ համակարգերը վտանգավոր են բազմազգ պետությունների համար։
- Արդյո՞ք «հումանիտար միջամտությունները» հումանիտար են։
- Արդյո՞ք «ժողովրդավարությունների միջև խաղաղության» տեսությունը հիմնված է վիճակագրական հնարքի վրա։
- Արդյո՞ք ունիտար պետության ենթադրությունն է ադեկվատ բաժանարար գիծը Ռեալիզմի ու Լիբերալիզմի ուսմունքների միջև։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.tandfonline.com/doi/abs/10.1080/17449050500147333?journalCode=reno20
- ↑ http://www.mitpressjournals.org/doi/abs/10.1162/isec.2007.31.4.180?journalCode=isec&#.WGQgTxuLTcd
- ↑ http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1468-2478.2010.00630.x/abstract
- ↑ http://journals.sagepub.com/doi/abs/10.1177/0192512112456050
- ↑ https://muse.jhu.edu/article/580834/summary