Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արձանագրություն (այլ կիրառումներ)

«Արձանագրությունը» (ֆր.՝ Le Procès-Verbal), ֆրանսիացի Նոբելյան մրցանակակիր Ժան-Մարի Գյուստավ Լեկլեզիոյի առաջին վեպը, որը Ադամ Պոլլո անունով խնդիրներով մարդու մասին է, որը «ճիգեր է թափում համատեքստի մեջ դիտելու իր տեսածը» և «հաղթահարել հաճախ անհանգստացնող գաղափարները, որոնք միաժամանակ ղեկավարում են ներսից, նրա համար կյանքն աբսուրդ է և դատարկություն»[1]։

Արձանագրությունը
ֆր.՝ Le Procès-Verbal
Գրքի հայերեն թարգմանության շապիկ
ՀեղինակԺան-Մարի Գյուստավ Լեկլեզիո
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն և անգլերեն
Նկարագրում էՀարավային Ֆրանսիա
ՀաջորդLe Jour où Beaumont fit connaissance avec sa douleur?
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչAtheneum Books, Penguin Books և Simon & Schuster
Հրատարակման տարեթիվ1963
ԳՄՍՀ2-07-023821-0
OCLC27088925
Պարգև(ներ)

Հայերեն տպագրվել է 2020 թվականին «Զանգակ» հրատարակչությունում[2]։

Թեմա խմբագրել

Վեպը Ադամ Պոլլոյի մասին է. միայնակ մարդ, որը մեկուսացած է հասարակությունից։ Նրա երկար մազերը և միրուքը նրան մուրացկանի տեսք են հաղորդում։ Պոլլոն նախկին ուսանող է, տառապում է հիշողության կորստով։ Նա չգիտի՝ գուցե բանակից դասալիք է եղել, գուցե հոգեբուժարանից է փախել։ «[Նա] փորձում էր հիշել մի բան, որը վերաբերում էր տասը տարի առաջ տեղի ունեցածին. միգուցե մի արտահայտություն, գուցե բանակից հուշող նշան, գուցե մի անուն կամ վայր, որը ցույց կտար, թե երբ է դա եղել և սպասում, սպասում (մտածում, մտածում) պարզելու, թե որտեղ կարող էր դա տեղի ունենալ»[3]։

Նա ապօրինի մտնում է ծովափնյա դատարկ առանձնատունը։ Այցելում է քաղաք հազվագյուտ դեպքերում և միայն սակավ կարիքների բավարարման համար (ծխախոտ, թխվածքաբլիթներ և նման բաներ)։ Շուտով մարդկային շփման պակասը նրա վրա սկսում է ազդել թմրանյութի նման, և նա փորձարկում է գոյության տարբեր ձևեր՝ շան կամ առնետի աչքերով, բարձր գիտակցության ձևեր, որոնք հանգեցնում են հալյուցինացիաների։ Այնուհետև Ադամը դիմում է քաղաքի մի փոքր բազմության։ Նրա նյարդային հռետորաբանությունը ավարտվում է ձերբակալությամբ և ապաստանի հանձնառությամբ։ Եվ այնտեղ էլ սկսվում է հարցաքննությունը։

  Սկզբից էլ որոշել էի անըմբռնելի ու վերացական սյուժե ունեցող մի բան գրել։ Իրատեսությունը ինձ շատ չէր հուզում. ես նույնիսկ կարծում եմ, որ այն գոյություն չունի, ու միայն մի բան էի տենչում, այն է՝ գիրքս ընկալվեր որպես բացարձակ հնարանք, մտացածին մի բան, որի միակ նպատակը ընթերցողի մեջ որևէ զգացողություն առաջացնելն է, թեկուզ հպանցիկ։
- Ժ. Մ. Գ. Լեկլեզիո
 

Արձագանք խմբագրել

  Այս գրքում նա պարզ ու գեղեցիկ լեզվով, բուռն ներշնչանքով ներկայացնում է մարդու օտարումը ժամանակակից աշխարհից։ Կլեզիոյի կարծիքով մարդը գիշատիչ է, և այդ գիշատչի զոհը հենցը ինքը՝ մարդն է...
- Բեռնար Պիվո
 
  Ինձ համար գրելը նշանակում է խոսել իմ «ես»-ից։ Արարմանս ողջ ընթացքում ես միայն ինձնից եմ խոսել... Ադամ Պոլլոյի «ես»-ը ընդվզել է մեգապոլիսի սոցիալական կարգի, տիրող իշխանությունների և ժամանակակից արժեքների դեմ...
- Ալեն Ռոբ-Գրիյե
 
  Ադամ Պոլլոն՝ հակագոյության ջատագովը, գոյություն ունի... Այս գրքի հեղինակը ընթերցողին ներկայանում է ոչ որպես վիպասան, այլ որպես պայծառատես բանաստեղծ։
- Le Monde
 

Հրատարակման պատմություն խմբագրել

1988 թվականից մինչև 2004 թվականը 4 լեզուներով հրատարակվել է յոթ հրատարակչություններում և պահվում է աշխարհի 766 գրադարաններում[4]։

Հայերեն տպագրվել է 2020 թվականին «Զանգակ» հրատարակչությունում, ֆրանսերենից թարգմանիչ՝ Թագուհի Բլբուլյան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Interrogation by J. M. G. Le Clézio, translated by Daphne Woodward». John Madera fiction. 2009 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 9-ին.
  2. 2,0 2,1 «Արձանագրությունը». Զանգակ.
  3. «Jean-Marie-Gabriel LE CLÉZIO (France)"Le procès-verbal "» (French). comptoirlitteraire. 2007. Վերցված է 2009 թ․ հունվարի 25-ին. «il «essayait de se souvenir de quelque chose qui le rattachait aux dix années d'avant : une phrase, un tic militaire, un nom de lieu qui lui indiquerait à coup sûr quel avait été son emploi du temps, et, enfin, enfin, plus tard, d'où il arrivait»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Most widely held works by J.-M. G Le Clézio». OCLC Online Computer Library Center, Inc. 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.