Արկտիկայի և Անտարկտիկայի ռուսական պետական թանգարան

թանգարան Ռուսաստանում

Արկտիկայի և Անտարկտիկայի ռուսական պետական թանգարան (ռուս.՝ Российский государственный музей Арктики и Антарктики), թանգարան Սանկտ Պետերբուրգում, որի նպատակն է ցույց տալ Արկտիկայի ու Անտարկտիդայի, ինչպես նաև՝ Ռուսաստանի` Արկտիկային հարող տարածքների ու Հյուսիսային ծովային ուղու գիտական հետազոտության պատմությունը։

Արկտիկայի և Անտարկտիկայի ռուսական պետական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
ՎայրՍանկտ Պետերբուրգ
Հիմնադրվել է1930
ՏնօրենՎիկտոր Բոյարսկի
Կայքpolarmuseum.sp.ru(անգլ.)(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը գտնվում է նախկին Սբ. Նիկոլայ Հրաշագործի եկեղեցու շենքում, որը կառուցվել է 1820-1838 թվականներին ճարտարապետ Ավրաամ Մելնիկովի նախագծով (փակվել է 1931 թվականին)[1][2]։

Պատմություն խմբագրել

1920-ական թվականներին Արկտիկայի ուսումնասիրության ակտիվացմանը զուգահեռ շատ բևեռախույզներ ու գիտնականներ բարձրացրին մշտապես գործող բևեռային թանգարանի բացման հարցը։ 1930 թվականին ԽՍՀՄ Կենտրոնական գործադի կոմիտեն հաստատեց Արկտիկայի համամիութենական ինստիտուտի (ռուսերեն՝ Всесоюзный арктический институт (ВАИ)) բացման մասին որոշումը։ Նախատեսված էր այդ ինստիտուտի կազմում էլ որպես առանձին բաժին բացել Արկտիկայի թանգարանը։

Սկզբնական շրջանում թանգարանի ցուցանմուշները պահվում էին ինստիտուտի նկուղային հարկում ու օգտագործվում էին միայն առանձին ցուցադրությունների ժամանակ։

1933 թ. թանգարան բացելու համար Արկտիկայի ինստիտուտին վարձով տրվեց Սբ. Նիկոլայ Հրաշագործի եկեղեցու շենքը Մարատի փողոցում։ Եկեղեցու շենքը կառուցվել էր 1820-1838 թվականներին ճարտարապետ Ա. Մելնիկովի նախագծով և բոլշևիկների կողմից փակվել էր 1931 թվականի մայիսի 31-ին։

1934-1936 թվականներին ընթացքում ճարտարապետ Ալեքսանդր Սիվկովի նախագծմամբ նախկին եկեղեցու շենքը վերակառուցվել է թանգարանի համար։ 1937 թվականի հունվարի 8-ին հաճախորդների առաջ իր դռներն է բացել Արկտիկայի թանգարանը։

1958 թ.` Անտարկտիդայի ուսումնասիրության ակտիվացումից հետո, թանգարանը վերանվանվեց Արկտիկայի ու Անտարկտիկայի թանգարան։

Տարիների ընթացքում թանգարանը կորցրեց իր գաղափարական ուղղվածությունն ու վերածվեց արխիվի ու բևեռախույզ-գիտնականների մի քանի սերունդների գործած սխրանքների հուշարձանի` անդրադառնալով Ֆ. Բելլինսհաուզենի ու Մ. Լազարևի կատարած շուրջերկրյա ճանապարհորդությունից մինչև մեր ժամանակներում կատարվող հետազոտություններին։ Ցուցանմուշների պատրաստմանը մասնակցել են բազմաթիվ անվանինկարիչներ, որոնցից շատերը որպես զինվորական ծառայել էին հյուսիսային ճակատում կամ եղել են 20-րդ դարի դրամատիկ իրադարձությունների (անաստված հնգամյակ, ստալինյան բռնաճնշումներ, Լենինգրադի բլոկադա և այլն) մասնակիցն ու վկան։

Ռուսաստանի Դաշնության կառավարության՝ 1998 թ. փետրվարի 2-ի որոշմամբ թանգարանն առանձնացվել է ինստիտուտի և վերածվել պետական առանձին կազմակերպության, որ ստացել է Արկտիկայի և Անտարկտիկայի Ռուսաստանի պետական թանգարան (ռուսերեն՝ Российский государственный музей Арктики и Антарктики (РГМАА)) անվանումը։

Ներկայում թանգարանի ցուցադրությունն ընդգրկում է 20 հազար իր երեք բաժիններում` «Արկտիկայի բնությունը», «Հյուսիսային ծովային ուղու ուսումնասիրության պատմություն», «Անտարկտիկա»[1][3][4][5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Дукальская М. В. Российский государственный музей Арктики и Антарктики — 75 лет со дня открытия : [арх. 23 Սեպտեմբերի 2021] // История Петербурга. — 2011. — № 5 (63). — С. 42—46. Արխիվացված 2021-09-23 Wayback Machine
  2. Шерих, 2004, էջ 136—140
  3. «История музея». Российский государственный музей Арктики и Антарктики. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  4. «Экспозиции». Российский государственный музей Арктики и Антарктики. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  5. «Российский государственный музей Арктики и Антарктики». Культура.рф. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.

Գրականություն խմբագրել

  • Brontman, L.K. On top of the world։ the Soviet expedition to the North pole, 1937—1938, New York, 1938 (en)
  • «Российский государственный музей Арктики и Антарктики», илл. буклет РГМАА, 2008. 40 c.
  • Дукальская М. В. Российский государственный музей Арктики и Антарктики — 75 лет со дня открытия // История Петербурга. 2011. № 5. С. 42—46.

Արտաքին հղումներ խմբագրել