Արկածային տուրիզմ, տուրիզմի տեսակ, որը ենթադրում է որևէ ուսումնասիրություն և իրական (կամ հավանական) ռիսկեր պարունակող ճամփորդություն։

Քայլարշավ, Ատլասի լեռնաշղթա

Ըստ Արկածային տուրիզմի առևտրային ասոցիացիայի՝ արկածային տուրիզմ կարող է լինել ցանկացած ճամփորդական գործունեություն, որը ներառում է երեք բաղադրիչ՝ ֆիզիկական ակտիվություն, մշակութային փոխանակում և բնության հետ կապ[1]։

Արկածային տուրիստները կարող են ձգտել հաղթահարելու լարված և դժվար իրավիճակներ[2], որոնք առաջանում են նրանց՝ հարմարավետության գոտին լքելու արդյունքում։ Սա կարող է տեղի ունենալ մշակութային շոկ (ցնցություն) ապրելու կամ կոնկրետ գործողությունների հետևանքով, որոնք պահանջում են զգալի ջանքեր և ներկայացնում են ֆիզիկական վտանգ կամ ռիսկի որոշակի աստիճան ունեն։

Արկածային տուրիզմի տեսակներԽմբագրել

Արկածային տուրիզմի տեսակներից են լեռնագնացությունը, բարձունքից պարանով թռիչքները, հեծանվային լեռնագնացությունը, թիավարությունը (կանոյե, կայակ), ջրասուզումը, լաստանավով ճամփորդությունը, զիպլայնը, պառապլանով թռիչքը, քայլարշավը, ձիարշավը, հետազոտական ճամփորդությունը, սենդբոարդինգը (ավազի վրայով), սպելեոտուրիզմը (քարանձավային տուրիզմ) և ժայռամագլցումը[3] և հիչհայկինգը (ավտոստոպով ճամփորդություն): Արկածային տուրիզմի որոշ տարօրինակ ձևեր ներառում են տուրիզմ աղետավայրերում և գեթո տուրիզմ[4]։ Արկածային տուրիզմի այլ զարգացող ձևերից են սոցիալական տուրիզմը և տուրիզմը Ջունգլիներում։ Սպառողական մատչելի տեխնոլոգիաների կիրառումը, մասնավորապես Global Positioning Systems, flashpacking, social networking և լուսանկարչությունը բարձրացրին համաշխարհային հետաքրքրվածությունը դեպի արկածային տուրիզմ[5]։

Հետաքրքրվածությունը դեպի անհատական արկածային տուրիզմը նույնպես բարձրացավ, քանի որ հայտնվեցին արկածային տուրիզմի վերոհիշյալ տեսակներն առաջարկող մասնագիտական ճամփորդական բազմաթիվ կայքեր։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «ATTA VALUES STATEMENT» (PDF)։ adventuretravel.biz։ Adventure Travel Trade Association։ February 2013։ էջ 2։ Վերցված է հուլիսի 27, 2015 
  2. Buckley Ralf (2012)։ «Rush as a key motivation in skilled adventure tourism: Resolving the risk recreation paradox»։ Tourism Management 33 (4): 961–970։ doi:10.1016/j.tourman.2011.10.002 
  3. «Adventure Travel»։ Centers for Disease Control and Prevention։ ապրիլի 26, 2013։ Վերցված է հուլիսի 27, 2015 
  4. «Citypaper online»։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 13, 2007-ին։ Վերցված է 2007-11-10 
  5. The Development of Social Network Analysis Vancouver: Empirical Press.

Արտաքին հղումներԽմբագրել