Թիավարություն

ջրային սպորտաձև

Թիավարություն, ջրային սպորտաձև։ Լինում է 2 տեսակ՝ թիակալ ունեցող մակույկներով և անթիակալ մակույկներով։

Առաջինին պատկանում են ակադեմիական, ծովային բազմաթի մակույկներով, ժողովրդական նավակներով թիավարությունները, երկրորդին՝ բայդարկաներով և կանոեներով թիավարությունը, ջրային սլալոմը։ Առավել տարածված են ակադեմիական թիավարությունը և բայդարկայով ու կանոեներով թիավարությունը։

Ակադեմիական թիավարությունը լինում է 2 ձևի՝ զուգադիր թիակներով թիավարություն, երբ յուրաքանչյուրը թիավարում է զուգահեռ դրված 2 թիակով և հակադիր թիակներով թիավարություն, երբ յուրաքանչյուրը թիավարում է իրար հակադիր դրված մեկական թիակով։

Մակույկների տեսակները խմբագրել

Մակույկները լինում են՝

  1. զուգադիր՝ մեկտեղանոց, երկտեղանոց, չորստեղանոց՝ առանց ղեկորդի և ղեկորդով,
  2. հակադիր՝ երկտեղանոց, չորստեղանոց առանց ղեկորդի և ղեկորդով,
  3. ութտեղանոց՝ ղեկորդով։

Մրցումները կատարվում են ուղիղ տրասայում, 200 մ (տղամարդկանց համար), 1000 մ (կանանց), 1500 մ (պատանիների և 800 մ (աղջիկների) տարածություններում։

Պատմություն խմբագրել

Ակադեմիական թիավարությունը սկիզբ է առել Մեծ Բրիտանիայում, առաջին մրցումներն անցկացվել են 1920–ական թվականներին։ Հայաստանում ակադեմիական թիավարությամբ զբաղվել են 1973 թվականից։ 1975 թվականից հայ թիավարողները մասնակցում էին ԽՍՀՄ Ժողովուրդների սպարտակիադային։ 1976 թվականին Մոսկովյան մեծ ռեգատայում Ռ. Հարությունյանը գրավել է 1-ին տեղը։ Հայաստանում ներկայումս գործում է թիավարության մասնագիտացման մարզադպրոց։ 1967 թվականին Երևանի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտում (այժմ՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ) բացվել է թիավարության մասնագիտացման բաժին։

Թիավարություն բայդարկայով ու կանոեով, ընդգրկում է անթիակալ սպորտային թիավարության 4 ինքնուրույն ձև, հարթ մրցարշավ և սլալոմ բայդարկաներով, հարթ մրցարշավ և սլալոմ կանոեով։ Զարգացել է 19-րդ կեսին։ 1924-ին հիմնվեւ է բայդարկայով ու կանոեով թիավարության միջազգային ֆեդերացիան (ԻԿՖ)։ Հայաստանում բայդարկայով և կանոեով թիավարությամբ զբաղվում են 1955-ից։ Հայ թիավարողներից հայտնի են Հ. Ֆերանյանը, Թ. Հակոբյանը և մարզիչ Լ. Ոսկանյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 186