Արկադի Ահարոնյան

հայ գյուղատնտես-մոլախոտաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ահարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արկադի Գևորգի Ահարոնյան (ապրիլի 20, 1931(1931-04-20)[1], Ալվանք, Մեղրու շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 30, 2022(2022-05-30)), հայ գյուղատնտես-մոլախոտաբան։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1984): ՀԳԳԱ թղթակից անդամ (1999), Միջազգային տեղեկատվական, Միջազգային էկոլոգիայի ակադեմիաների անդամ։ Ղեկավարել և կատարել է գիտահետազոտական թեմաներ ՌԴ, ՏՓՕ և հանրապետությունում բոլոր մշակաբույսերի վնասակար ֆլորայի դեմ պայքարի վերաբերյալ` առաջարկելով պայքարի նոր արդյունավետ տեխնոլոգիաներ։

Արկադի Ահարոնյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1931(1931-04-20)[1]
ԾննդավայրԱլվանք, Մեղրու շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 30, 2022(2022-05-30) (91 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1956)
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1984)
Մասնագիտությունգյուղատնտես

Կենսագրություն խմբագրել

Արկադի Ահարոնյանը ծնվել է 1931 թվականի ապրիլի 20-ին, Մալև գյուղում (այժմ՝ գյուղ Ալվանք՝ Հայաստանի Սյունիքի մարզում1956 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1956-1958 թվականներին եղել է Մեղրու շրջանի Շվանիձորի կոլտնտեսության գլխավոր գյուղատնտեսը։ 1958 թվականին ավարտել է Լենինգրադի համամիութենական բույսերի պաշտպանության ինստիտուտը՝ «Բույսերի պաշտպանություն» մասնագիտությամբ։ 1959 թվականին եղել է ՀՀ ԳՆ Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի բույսերի պաշտպանության բաժնում լաբորանտ, հետազոտող գյուղատնտես, 1960 թվականին՝ ՀՀ ԳՆ Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի բույսերի պաշտպանության բաժնի կրտսեր գիտաշխատող[2]։ 1966 թվականին ավարտել է ՀՀ ԳՆ բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1968-1998 թվականներին աշխատել է Բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտում։ 1978-1984 թվականներին եղել է մոլախոտաբանության լաբորատորիայի վարիչ, 1980-1992 թվականներին միաժամանակ դասավանդել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում։ 1998 թվականին եղել է Երկրագործության և բույսերի պաշտպանության կենտրոնի գլխավոր գիտաշխատող։ 1986-2016 թվականներին եղել է «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գ/կ» ՊՈԱԿ-ի հերբալոգիայի բաժնի վարիչ։ 1996-1998 թվականներին զուգահեռաբար աշխատել է Գյուղատնտեսության նախարարությունում որպես ուսումնամեթոդական կենտրոնի փոխտնօրեն, 2018 թվականին՝ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գ/կ» ՊՈԱԿի հերբալոգիայի բաժնի գլխավոր գիտաշխատող։ Համատեղության կարգով միաժամանակ դասավանդել է ՀԱԱՀ-ի երկրագործության ամբիոնում, Երևանի մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ամբիոնում, ՀՀ ԳՆ կադրերի վերապատրաստման բարձրագույն դպրոցում[3]։

Աշխատանքները վերաբերում են ՀՀ տարբեր հողակլիմայական պայմաններում տարածված ցանքերի մոլախոտերի և դրանց դեմ պայքարի միջոցների մշակման հարցերին։ Եղել է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների ղեկավար։ Հրատարակել է գիտական հոդվածներ, գրքեր։

Անդամակցություն խմբագրել

  • ՌԴ Լենինի անվան ԳԳ ակադեմիայի Մոլախոտերի դեմ պայքարի կոորդինացիոն խորհրդի անդամ (1975-2005)
  • Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի անդամ (1996)
  • Տեղեկագիտության միջազգային ակադեմիայի անդամ (1996)
  • ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1999)
  • ՀՀ կառավարությանը կից հանրային խորհրդի մշտական հանձնաժողովի գյուղատնտեսության հարցերով անդամ (2018)

Պարգևներ խմբագրել

  • Գիտական գործունեության համար պարգևատրվել է ՀԱԱՀ-ի հուշամեդալով
  • Գիտական նվաճումների և ներդրումների համար ՀՀ ԳՆ Ոսկե մեդալով և Արցախի Ոսկե մեդալով

Երկեր խմբագրել

  • Խաղողի այգիների մոլախոտերի ոչնչացումը հերբիցիդներով, Երևան, «Հայաստան», 1968 (համահեղինակ)։
  • Եղեգի ոչնչացումը հերբիցիդներով։ Բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտ, Երևան, «Հայաստան», 1979։
  • Պայքար հացահատիկի ցանքի մոլախոտերի դեմ, Երևան, 2001 (համահեղինակ)։
  • Պայքար մոլախոտերի դեմ եգիպտացորենի ցանքերում։ Գյուղատնտեսության նախարարություն, Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն
  • Երևան, «Հայաստան», 2005 (համահեղինակ)։
  • Հերբոլոգիա։ Մոլախոտագիտություն և հերբիցիդաբանություն։ Երևան, «Նահապետ», 2015 (համահեղինակ)։
  • Ռաունդապի օգտագործումը մոլախոտերի դեմ։ Երևան, Նահապետ, 2017, 18 էջ (համահեղինակ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11299
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  3. «Արկադի Գևորգի Ահարոնյան ։». persons.anau.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.