Արծրուն Ավագյան

հայ գրականագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արծրուն Աբգարի Ավագյան (մարտի 13, 1942(1942-03-13)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (2000)։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2014)։ Հայաստանի գրողների միության անդամ (2000)։

Արծրուն Ավագյան
Ծնվել էմարտի 13, 1942(1942-03-13)[1] (82 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Պաշտոն(ներ)դեկան
ԱնդամակցությունՀԳՄ
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1968)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1998)
Պարգևներ
Քաղվածքներ Վիքիքաղվածքում

Կենսագրություն

խմբագրել

Արծրուն Ավագյանը ծնվել է 1942 թվականին Երևանում։ 1959 թվականին ավարտել է Քանաքեռի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, 1968 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1970 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 2000 թվականից՝ դեկան։ 1977 թվականին պաշտպանել է թեկնածուական («Պոլսահայ գրական կյանքը 1918-1922 թվականներին»), 1998 թվականին՝ դոկտորական («Կոստան Զարյան. կյանքը և գործը») ատենախոսություն[2]։

Սփյուռքահայ և խորհրդային գրականությանը վերաբերող բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է[3][4][5][6]։

Անդամակցություն

խմբագրել

Պարգևներ

խմբագրել
  • Սփյուռքահայ դասական պատմվածքը (քրեստոմատիա), Երևան, 2007։
  • Պատկերազարդ պատմություն Շահան Շահնուրի (մենագրություն), Երևան, 2004։
  • Կոստան Զարյան, Կյանքը և գործը, Երևան, 1998։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13298
  2. «Zarkfoundation - Արծրուն Ավագյան». zarkfoundation.com.
  3. «Արծրուն Ավագյանի մասին ՀԳՄ կայքում».
  4. «Արծրուն Աբգարի Ավագյան». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
  5. «ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆ / ՆԱ ՄԵՐ ԿՈՐՈՒՍՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԽՈՍԱՓՈՂՆ ԷՐ. Հակոբ Մնձուրին և մեր ազգային աղետը | Գրական Թերթ». www.grakantert.am. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
  6. «Լեզուն ինքը՝ ժողովուրդն է. Արծրուն Ավագյան».
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծրուն Ավագյան» հոդվածին։