Արծվանիստ (գետ)

Գեղարքունիքի մարզի գետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արծվանիստ (այլ կիրառումներ)

Արծվանիստ (վերին հոսանքում՝ Մայրառու), գետ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից՝ 3200 մ բարձրությունից և թափվում Սևանա լիճ։ Երկարությունը 20, 1 կմ է, ջրհավաք ավազանը՝ 86 կմ²։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, միջինում՝ Ս-աձև։ Սնումը հիմնականում ստորերկրյա (61%) է, վարարումը՝ գարնանը։ Տարեկան միջին ծախսը 0, 6 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1]։

Արծվանիստ
Բնութագիր
Երկարություն20,1 կմ
Ավազանի մակերես86 կմ²
Ջրի ծախս0,6 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՎարդենիսի լեռներ
Գետաբերանի տեղակայումՍևանա լիճ
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասԳեղարքունիքի մարզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 145 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։