Արծվանիկի սելավ, սելավ Հայաստանի Սյունիքի մարզում, Ողջիի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Բարգուշատի լեռնաշղթայի հարավային լանջերից, Կապանի մոտ թափվում Ողջի գետը։ Երկարությունը 13 կմ է, ջրհավաք ավազանը՝ 44 կմ²։ Սելավային հոսքի առաջացմանը մասնակցում են հիմնականում մայր ապարները՝ հեշտ քայքայվող կրաքարերը։ Ուժեղ սելավներ գրանցվել են 1947, 1959, 1960, 1972 թվականներին։ 1972 թվականի մայիսի 29-ի սելավի հոսքը կազմել է 161 մ³/վ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 145 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։