Արծաթե գդալ
«Արծաթե գդալ» (իտալերեն՝ Il cucchiaio d'argento), իտալական խոհարարության ամենահայտնի գիրք, որը առաջին անգամ հրատարակվել է 1950 թվականին (20-րդ դարի երկրորդ կես)։
Արծաթե գդալ Il cucchiaio d'argento | |
---|---|
Հեղինակ | Clelia D’Onofrio |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | հանրագիտարան |
Թեմա | Խոհանոց (ավանդույթներ) |
Բնօրինակ լեզու | իտալերեն |
Լեզու | իտալերեն |
Էջեր | 720 |
Երկիր | Իտալիա |
Հրատարակիչ | Domus |
Հրատարակման տարեթիվ | 1950 |
Կայք | cucchiaio.it(իտալ.) |
Գրքի ստեղծման պատճառն այն էր, որ անհնար եղավ գնի վերաբերյալ համաձայնության հասնել Editoriale Domus հրատարակչության և այդ ժամանակվա հայտնի մեկ այլ խոհարարական գրքի՝ «Երջանկության թալիսմանը» (իտալ.՝ «Il talismano della felicità») հեղինակի՝ Ադա Բոնիի հեղինակային իրավունքների շուրջ։
Գիրքը պարունակում է Իտալական խոհանոցի ավելի քան 2000 բաղադրատոմս՝ երկրի բոլոր շրջաններից։ 2014 թվականի դրությամբ լույս է տեսել գրքի 9 հրատարակություն[1]։ Ութերորդ հրատարակությունում (1997 թվական) ավելացվել են համաշխարհային անուն ունեցող իտալացի շեֆ խոհարարների բաղադրատոմսեր։ Վերջին՝ իններորդ հրատարակությունը (2011 թվական) ներառում է 600 նոր բաղադրատոմսեր։
Այն հրատարակվում է ինչպես մեկ ընդհանուր գրքով, այնպես էլ առանձին մասերով՝ Antipasti & Contorni (նախուտեստներ և խավարտներ), Primi (առաջին ճաշատեսակներ), Secondi (երկրորդ ճաշատեսակները), Dolci (աղանդեր), Cucina Regionale (Իտալիայի շրջանների բաղադրատոմսեր), Pizze e Torte Salate (պիցցա և կարկանդակ), Piatti Estivi (ամառային ճաշատեսակ), Pesce e Carne (ձկնային և մսային ճաշատեսակներ), ինչպես նաև մանկական սնունդներին նվիրված՝ «Cucchiaino d’Argento» (իտալերեն՝ արծաթե գդալիկ)։
Թարգմանություններ և վերահրատարակություններ
խմբագրելԳրքի անգլերեն տարբերակը 2005 թվականին թողարկել է Phaidon Press բրիտանական հրատարակչությունը՝ «Արծաթե գդալ» անվանումով, որին հաջորդել են գերմաներեն, ֆրանսերեն և հոլանդերեն տարբերակները։ Թարգմանության համար օգտագործվել է 8-րդ հրատարակությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Clelia D’Onofrio, Il Cucchiaio d’Argento, Editoriale Domus, 1997, ISBN 88-7212-223-6.