Արիադնա (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածքներից

«Արիադնա» (ռուս.՝ Ариадна), Անտոն Չեխովի պատմվածքներից, գրել է 1895 թվականին։

Արիադնա
ռուս.՝ Ариадна
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1895
Հրատարակվել է1895

Հրապարակումներ խմբագրել

Պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է 1895 թվականի դեկտեմբերին «Ռուսական միտք» ամսագրում։
Ի սկզբանե աշխատանքը նախատեսված է եղել հրապարակելու «Արտիստ» ամսագրի համար, սակայն 1895 թվականի մարտի 13-ին Վուկոլ Լավրովը Չեխովին գրել է, որ այդ ամսագիրը սնանկացել է և խնդրել է պատմությունը հրապարակել իր «Ռուսական միտք» ամսագրում։ Չեխովը սկզբում երկմտել է. «Կարծում եմ, որ այն «Ռուսական մտքի» համար հարմար չէ։ Կարդացեք, խնդրեմ, և խնդրեք Վիկտոր Ալեքսանդրովիչին կարդալ այն։ Եթե ինձ հետ համաձայն եք, ապա պատմվածքը վերադարձրեք ինձ, եթե համաձայն չեք, ապա այն տպագրեք ոչ շուտ, քան երբ կտպագրվի ձեզ հապշտապ ուղարկված պատմվածքը» («Սպանություն»)։ Լավրովն ապրիլի 12-ին պատասխանել է, որ պատմվածքը տպագրելու է «հաճույքով»։ Հետագայում նա հիշում է նաև, որ Չեխովը «իր հանդեպ ունեցած խստության պատճառով» խնդրել է չհրապարակել «Արիադնա» պատմվածքը. «Մենք կարդացել ենք պատմվածքը, և, իհարկե, չհամաձայնվեցինք հեղինակի կարծիքի հետ»։

Չնչին փոփոխություններով պատմվածքն ընդգրկվել է 1899-1901 թվականներին Ադոլֆ Մարքսի կողմից հրատարակված Չեխովի ստեղծագործությունների 9-րդ հատորում[1]։

Սյուժե խմբագրել

Օդեսայից Սևաստոպոլ ճանապարհին պատմողը նավի տախտակամածին հանդիպում է Իվան Շամոխին անունով մի մարդու, որը նրան պատմում է Արիադնա Կոտլովիչի հանդեպ ունեցած իր սիրո մասին։ Սկզբում նա կուրացած էր կնոջ գեղեցկությամբ, վայելչությամբ, ինքնատիպությամբ, խելքով ու սրամտությամբ, նրա համար Արիադնան կատարելություն էր։ Աստիճանաբար նա հասկանում է, որ կնոջ փայլուն խարիզմայի հետևում իրականում ունայնություն և ցուրտ է տիրում։ Կնոջը դուր էր գալիս հանդիպել Շամոխինի հետ միայն այն պատճառով, որ գրավիչ և առաքինի երիտասարդն ակնհայտորեն սիրահարված էր նրան։ Նրա փորձերը դուրս գալ կնոջ հմայքի տակից իզուր էին. նա լիովին գտնվում էր Արիադնայի ազդեցության ներքո... Միևնույն ժամանակ Արիադնան մտածում էր իշխան Մակտուևի մասին, որը «հարուստ, բայց բացարձակապես աննշան անձ» էր, որին նա մեկ անգամ մերժել էր և (ինչպես հետո պարզվեց) այդպես էլ չէր կարողացել ներել իրեն։

Արիադնան հիվանդագին է վերաբերում ռուսաստանյան ծայրամասային գյուղին ու նրա աղքատությանը։ Նա Լյուբկովի՝ ամուսնացած տղամարդու հետ փախչում է Եվրոպա։ Շամոխինին ցավ է պատճառում իր հուսահատ կիրքը, սակայն, այնուամենայնիվ, համաձայնում է միանալ զույգին, որը կանգ է առել Օպատիայում։ Արիադնայի և Լյուբկովի հետ Հարավային Եվրոպայում ճանապարհորդելով՝ նա սարսափով մտածում է, որ այն կինը, որին ինքը սիրում է, իր կյանքն առաջնորդում է լիարժեք կեղծիքով, և նրա միակ շարժառիթն է, որ իրենով հիանան։ Ցնցված այն հանգամանքով, որ կինը, ում ինքը սիրում է և մարդը, ում ինքն ատում է, ամբողջ ճամփորդության ընթացքում սիրեկաններ են եղել, Շամոխինը նրանցից հեռանում է և վերադառնում հոր տուն։ Երբ «անհավատարիմ» Լյուբկովը թողնում է կնոջը, «լքված Արիադնան» Շամոխինին կրկին իր մոտ է կանչում։ Նրանք ֆիզիկապես մտերմանում են, շարունակում են ճամփորդությունը և վատնում Շամոխինի Ռուսաստանից ստացած գումարները։

Հետագայում պատմողը զույգին հանդիպում է Յալտայում։ Պարզվում է, որ միակ պատճառը, որ Արիադնան վերադարձել է Ռուսաստան այն է, որ Մակտուևը գտնվում է այնտեղ։ Շամոխինը (գործնականորեն ամբողջությամբ սպառված) խանդավառորեն ասում է. «Տեր ... եթե նրա և իշխանի միջև ամեն ինչ հարթվի, ապա դա նշանակում է ազատություն, ես կարող եմ գնալ գյուղ հորս մոտ»։

Քննադատների կարծիք խմբագրել

Պատմվածքը, որը համարվում է Չեխովի դասական ստեղծագործություններից, ստացել է ժամանակակից քննադատների աննկուն ակնարկները։ «Նոր ժամանակ» թերթից Վիկտոր Բուրենինը ստեղծագործությունը համարում է անիմաստ և «այսօրվա նորաձևության գաղափարների» դժբախտ մեկնաբանություն[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «А. П. Чехов. Ариадна. Текст произведения» (ռուսերեն). ilibrary.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  2. Новое время, 1897, No. 7587, 11 April