Արժանապատվության և ազատության օր (Ուկրաինա)

Արժանապատվության և ազատության օր (ուկր.՝ День Гідності та Свободи), պետական տոն Ուկրաինայում: Հռչակվել է 2014 թվականին, նշվում է նոյեմբերի 21-ին՝ «Նարնջագույն հեղափոխության» (2004) և «Արժանապատվության հեղափոխության» (2013-2014) մեկնարկի տարեդարձի օրը: Այն 2005-2010 թվականներին տեղի ունեցած «Նարնջագույն հեղափոխության» տարեդարձի օրը նշվող և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրամանագրով չեղարկված «Ազատության օր» պետական տոնի իրավահաջորդն է[1][2]:

Արժանապատվության և ազատության օր
Euromaidan 03.JPG
Տեսակտոն
ԱմսաթիվՆոյեմբերի 21
Տոնվում էFlag of Ukraine.svg Ուկրաինա
Հաստատվածնոյեմբերի 13, 2014

ՊատմությունԽմբագրել

«Արժանապատվության և ազատության օրն» «Արժանապատվության և ազատության օրվա մասին» թիվ 872/2014 հրամանագրով 2014 թվականի նոյեմբերի 13-ին սահմանել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:

Համաձայն այդ հրամանագրի` տոնը սահմանվել է

«Ուկրաինայում ազատության և ժողովրդավարության իդեալները հաստատելու, երկրում 21-րդ դարասկզբի ճակատագրական իրադարձությունների մասին օբյեկտիվ տեղեկատվության պահպանման և ժամանակակից ու ապագա սերունդներին հասցնելու նպատակով, ինչպես նաև ի նշան հարգանքի քաղաքացիների հայրենասիրության ու խիզախության, որոնք 2004 թվականի աշնանը և 2013 թվականի նոյեմբերից մինչև 2014 թվականի փետրվարը պաշտպանել են ժողովրդավարական արժեքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, մեր պետության ազգային շահերը և նրա եվրոպական ընտրությունը»[3]:

Նույն հրամանագրով չեղյալ է հայտարարվել «Ուկրաինայի միասնության և ազատության օրը» տոնը, և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից 2011 թվականին վերականգնվել է չեղյալ հայտարարված «Ուկրաինայի միասնության օր» տոնը[4]:

ԾանոթագրություններԽմբագրել